ԻրանՔաղաքական

Սիոնիստների այսօրւայ պահւածքը հաստատում է  Իրանի նախազգուշացումների  տեղին լինելը

Արաղչին եգիպտական «​​Ալ Ղադ» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում մեկնաբանել է տարածաշրջանի զարգացումները

«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳ նախարարը յայտարարել է, որ Գազայի ու Լիբանանի պատերազմում սիոնիստների պահւածքը եւ Սիրիայի դէմ այս ռեժիմի ագրեսիայով ապացուցւեց, որ ողջ տարածաշրջանի համար Իսրայէլի սպառնալիքի մասին Իրանի նախազգուշացումներն եղել են ճիշտ:

 Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եգիպտական ​​«Ալ-Ղադ» հեռուստաալիքին տւած բացառիկ հարցազրոյցում ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները կապւած տարածաշրջան զարգացումների հետ, ինչպէս նաեւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների եւ Իրանի ու Եգիպտոսի միջեւ յարաբերութիւնների վերաբերեալ: Յիշեցնենք, որ Արաղչին Եգիպտոս էր մեկնել Իսլամական զարգացող երկրների տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնների գագաթնաժողովին ընկերակցելու  նախագահ Փեզեշքիանին:

Անդրադառնալով տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի առաջխաղացմանը զուգահեռ իսլամական երկրների թուլացմանն ու քայքայմանն ուղղւած ԱՄՆ-սիոնիստական ​​երկարաժամկէտ ծրագրին, Արաղչին ընդգծել է. «Գազայի եւ Լիբանանի երեխաների ու քաղաքացիական անձանց սպանդը, ինչպէս նաեւ սիոնիստների ագրեսիան Սիրիայի դէմ եւ այս երկրի պաշտպանական, տնտեսական եւ ենթակառուցւածքների ոչնչացումը ցոյց տւեցին Իրանի նախազգուշացումների ճշգրտութիւնը՝ Իսրայէլի  էութեան ու սպառնալիքների մասին»:

Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում իրանական ուժերի ներկայութեանը, ինչպէս նաեւ նահատակ Սոլէյմանիի ջանքերին՝ Արաղչին յիշեցրել է Սիրիաում ահաբեկչական խամբաւորումների վտանգի վերադարձի մասին՝ կապւած այդ երկրում պետականութեան փլուզման փաստին, ինչը սպառնալիք է նաեւ տարածաշրջանի միւս բոլոր երկրների համար»:

Արաղչին Սիրային ցուցաբերած Իրանի աջակցութիւնը որակել է, որպես ոչ թէ քաղաքական դէմքին ցուցաբերած աջակցութիւն, այլ սիոնիստական ​​եւ ահաբեկչութեան սպառնալիքների դէմ Սիրիայի ժողովրդին, ինքնիշխանութեանը եւ երկրների ու տարածքային ամբողջականութեանն ուղղւած աջակցութիւն:

 Նա ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Սիրիայի նախագահին (Ասադին) էր դիմել որոշ առաջարկութիւններով՝ Աստանայի ձեւաչափի շրջանակներում ու փոխգործակցութեան հարցով: Սակայն Սիրիայի կառավարութիւնն ունէր անկախ որոշումներ կայացնելու իրաւունք ու ցանկութիւն եւ բնականաբար՝ չէր գտնւում Իրանի կամ Ռուսաստանի վերահսկողութեան կամ ազդեցութեան տակ»։

Արտաքին գործերի նախարարը յաւելել է, որ տարածաշրջանում «Դիմադրութեան առանցք»-ի ձեւաւորման հիմնական նպատակը Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի ու ագրեսիայի դէմ պայքարելն ու դիմակայելը, եւ պաղեստինցիների իրաւունքների պաշտպանութիւնն է, եւ ընդգծել. «Չնայած կորուստներին եւ Գազայի պատերազմից եւ որոշ առաջնորդների նահատակութիւնից յետոյ վերջին զարգացումներում դիմադրութիւնը ծանր հարւածներ է հասցրել զաւթիչներին, եւ հէնց այդ հարւածներն էլ ստիպեցին Իսրայէլի ռեժիմին բանակցել՝ ընդունելով հրադադարի պայմանները Լիբանանում»։

Նա «Դիմադրութեան շարժում»-ը որակել է որպէս իդիալների դպրոց՝ Սիոնիստական ​​ռեժիմի բռնազաւթման եւ յանցագործութիւններին դիմակայող ուժ, որը չի անհետանայ նրա ղեկավարների սպանութեամբ ու նահատակութեամբ, եւ ամէն անգամ վերականգնւելու է աւելի ուժեղ, քան նախկինում է եղել:

Արաղչին նաեւ ընդգծել է, որ այն կարծիքը, թէ դիմադրութեան ջոկատները հետեւում են կամ գտնւում են Իրանի հրամանատարութեան ներքոյ չի համապատասխանում իրականութեանը: «Իրանը «Դիմադրութեան ճակատ»-ի խմբերի հետ կիսում է Սիոնիստական ​​ռեժիմի դէմ պայքարելու եւ Պաղեստինի ժողովրդին աջակցելու գաղափարը, սակայն  իւրաքանչիւրը գործում է ինքնուրոյն»,- նշել է ԱԳ նախարարը։

Արաղչին նաեւ կարեւորել է Իրանի ու Եգիպտոսի քաղաքակրթական եւ պատմական զբաղեցրած դիրքը եւ բարձր գնահատել երկու երկրների կարեւոր ու արդիւնաւէտ դերը կապւած՝ տարածաշրջանում կայունութեան հասնելու հարցում, եւ ընդգծել. «Իրանի եւ Եգիպտոսի միջեւ համագործակցութիւնների ամրապնդումը տարածաշրջանի բոլոր երկրների համար է շահաւէտ: Իրանը մշտապէս աջակցել եւ ողջունել է Իսլամական աշխարհի եւ Եգիպտոսի ջանքերին՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու եւ զինադադրի հաստատման հարցում»:

Related Articles

Back to top button