Էդւարդ Շարմազանով. «Նիկո՛լ, քո ընկեր Ալիեւն էր ասում, որ 30 տարի Ադրբեջանը պարտւած էր, լացում էր, որ Ադրբեջանի 20%-ը գրաււած է»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդւարդ Շարմազանովն է։
Նիկոլ Փաշինեանը հերթական կեղծիքների շարքը սկսեց՝ ասելով, թէ 1994 թւականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ապա ՀՀ նախկին երեք նախագահներին՝ Լեւոն Տէր-Պետրոսեանին, Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին բանավէճի հրաւիրեց, որը մերժւեց նախագահների գրասենեակների կողմից:
Լեւոն Տէր-Պետրոսեանի գրասենեակից յայտարարեցին, որ Նիկոլ Փաշինեանը թող բանավիճի Նիկոլ Փաշինեանի հետ, որի արդիւնքում երկու կողմն էլ արդարացիօրէն կը հիմնաւորի դիմացինի ստախօս լինելը:
Ռոբերտ Քոչարեանի գրասենեակից յայտարարեցին, որ տիկտոկեան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկէ, չի քննարկի։
Սերժ Սարգսեանի գրասենեակից յայտարարեցին, որ եթէ Փաշինեանը շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ են տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ:
Յիշեցնենք, Նիկոլ Փաշինեանը 2021 թւականին «44-օրեայ պատերազմի ծագումը» վերնագրով յօդւած էր հրապարակել՝ կրկին կեղծիք տարածելով, որին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարութեան կայքէջով արձագանգել էր ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հերքելով Փաշինեանի տարածած կեղծիքը եւ նշելով, որ կարգաւորման ծրագրի վերջին խմբագրութիւնը կողմերին փոխանցւել է 2019-ի յունիսին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից.
«Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղեան կարգաւորման հիմնարար սկզբունքները, որոնց թւում են առաջին փուլում՝ Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ յատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երեւանի շահերն արտացոլող առաջին փուլի միւս տարրերի թւում էին Լեռնային Ղարաբաղի իրաւունքի ճանաչումը, որը կապահովէր նրա բնակչութեան լիարժէք կենսագործունէութեան կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցութիւնը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտաւորութիւնների ընդունումը եւ այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հէնց այնպէս», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, չի համապատասխանում իրականութեանը»,- գրել էր Պոպովը:
Էդւարդ Շարմազանովի հետ հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
- Նիկոլ Փաշինեանը ՀՀ նախկին նախագահներին բանավէճի հրաւիրելու քաղաքական հնարքին դիմել է, որովհետեւ առջեւում նոր կորուստներ են սպասւում։ Նիկոլն արդէն Հայաստանի վերջնական կապիտուլեացիան է ստորագրելու, ու հերթական տեսարանն է ապահովում՝ դրան փորձելով «փայատէր» դարձնել ՀՀ երեք նախկին նախագահներին։
- 44-օրեայ պատերազմի օրերին, երբ ՌԴ նախագահ Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել, պատերազմ բերած նոյն Նիկոլը դարձեալ ուզում էր այդ պատերազմի պատասխանատւութիւնը գցել նախկին երեք նախագահների գրպանը։ Բնականաբար, դա նրան չյաջողւեց:
- 2019 թ․Արցախում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում էր՝ արցախեան հարցի բանակցութիւնների ժամանակ իրեն դրել է գժի տեղ։ Այդ ձայնագրութիւնըկայ։ Հիմա ո՞նց էք պատկերացնում՝ 3 լուրջ մարդ գնայ, բանավիճի գժի հետ։ Նիկոլն ինքն է իրեն ասում գիժ։
- Նիկոլի ասելով՝ ՀՀ նախկին երեք նախագահները Ղարաբաղը տալիս էին, Ալիեւն էլ ասում էր՝ չէ՜, չեմ ուզում, ես սպասում եմ Իջեւանից Նիկոլը գայ ու պարտադիր Նիկոլի ձեռքից վերցնե՞մ… Բա սա գժութիւն չէ, ի՞նչ է։
- Նիկոլ Փաշինեանն այնքան քաղաքական կշիռ չունի, որ Իլհամ Ալիեւը մինչեւ հիմա ասում է՝ ես յաղթել եմ Սերժ Սարգսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի բանակին։
- Նիկոլ, բա եթէ, ըստ քեզ՝ Սերժ Սարգսեանը բանակցել է Ղարաբաղը յանձնելու շուրջ, 2016 թ․ հոկտեմբերի 7-ին Ալիեւը ո՞նց էր ասում՝ միջազգային հանրութիւնը փակ դռների յետեւում մեզ պարտադրում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։
- 2023 թ․ յունւարին Իլհամ Ալիեւն ինքն է ասել, որ ոչ միայն ԼՂԻՄ նախկին տարածքը, այլեւ Լաչինի եւ Քելբաջարի շրջաններն էին մնալու հայերին։
- Նիկոլ Փաշինեանն իշխանազաւթումից յետոյ անձամբ յայտարարել է, որ բանակցութիւնները սկսում է իր սեփական կէտից՝ զրոյական կէտից։ Ինքը չէ՞ր Ազգային ժողովում ասել՝ ինչ պէտք է, այն էլ բանակցում եմ։ Նիկոլ Փաշինեանի ՊՆ նախարար Դաւիթ Տօնոյեանն էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Նիկոլ Փաշինեանն է Արցախում յայտարարել՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Փաշինեանն է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ մէջբերել Մինսկի խմբի համանախագահների խօսքը, որ՝ «Նոյնիսկ Ալիեւն է հասկանում, որ Ղարաբաղը մնալու է հայերին»։
- Լեւոն Տէր-Պետրոսեանը շատ ճիշտ է պատասխանել Նիկոլի բանավէճի հրաւէրին՝ ուզում է բանավիճել, թող գնայ ինքն իր հետ բանավիճի. վերջում կը պարզւի, որ երկուսն էլ սուտասան են։
- Սերժ Սարգսեանի բանակցած Կազանեան փաստաթղթից հրաժարւել է Ադրբեջանը եւ այդ մասին հրապարակաւ յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լաւրովը։ Նիկոլ Փաշինեանն ինքն է ասել, որ Կազանեան փաստաթուղթը երբեւէ բանակցած լաւագոյն փաստաթուղթն էր։ Մեզ հետ հանդիպման ժամանակ Փաշինեանն ասել է, որ Ալիեւն իրեն ասել է, որ ինքն է հրաժարւել ստորագրել Կազանեան փաստաթուղթը։ Եթէ, ինչպէս Նիկոլն է ասում հիմա, Կազանեան փաստաթուղթը Ղարաբաղը յանձնելու մասին էր, Ալիեւն ինչի՞ հրաժարւեց ստորագրել այն։
- Եթէ Սերժ Սարգսեանը բանակցում էր Ղարաբաղը յանձնելու համար, ո՞նց էր նա ԵԱՀԿ գագաթնաժողովում յայտարարում՝ եթէ Ադրբեջանը դիմի պատերազմի, կը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը։ Բա մէկը չկա՞ր այդտեղ Սերժ Սարգսեանի այդ ելոյթի ժամանակ ասէր՝ էդ ի՞նչ էք ասում, մենք բանակցում ենք Ղարաբաղը յանձնելու մասին, իսկ դու, Սերժ Սարգսեան, ճանաչելուց ե՞ս խօսում։
- Սերժ Սարգսեանը մշտապէս է խօսել Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին։ Էդ մէկն ինչի՞ նրան մի օր չասաց՝ ի՞նչ ինքնորոշման իրաւունք։ Էլ չեմ ասում CEPA-ի մասին, որը վաւերացրել է Եւրոպայի 27 երկիր, որում գրւած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման մասին։
Յիշեցնենք, 2017 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան միջեւ ստորագրւեց «Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիր» (ՀԸԳՀ)։ Եւրամիութիւնը, որն ամբողջովին ներկայ էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչւում է Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիր (CEPA): Դրանում սեւով սպիտակի վրայ գրւած է, որ ամբողջ Եւրամիութիւնն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրաւունքին, տարածքային ամբողջականութեանը, ուժի չկիրառման հիման վրայ կոնֆլիկտի լուծմանը:
- Նիկոլ Փաշինեանը փորձում է հանրութեանն արհեստական բանավէճ մատուցել, որ մարդիկ մոռանան իր հիմնական յանցագործութիւնը՝ 5000 երեխու զոհելը, Արցախի հայաթափումը… Նիկոլ Փաշինեանն ինքնախոստովանական ցուցմունք է տւել, երբ ԱԺ-ում ասել է՝ պատերազմի արդիւնքը նոյնը կը լինէր, միայն թէ առանց զոհերի։ Սա դահիճի ցուցմունք է։ Դահիճի, յանցագործի հետ ի՞նչ բանավիճես։
- «30 տարի Ադրբեջանը պարտւած է եղել միջազգային բոլոր հարթակներում»,- սա ուղիղ մէջբերում է, Նիկոլ, քո՛ կառուցողական գործընկերոջ՝ Իլհամ Ալիեւի խօսքից։ Էդ 30 տարիների ընթացքում, Նիկո՛լ, Հայաստանի նախագահներն էին Լեւոն Յակոբի Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Սեդրակի Քոչարեանն ու Սերժ Ազատի Սարգսեանը։
- Նիկոլն ԱԺ-ում ամենախայտառակ բանն է յայտարարել՝ ասելով՝ Հայաստանը կադաստրի վկայական չունի։
- Դաւաճանների, հողատուների ու կապիտուլեանտների հետ չեն բանակցում։ Դրանց համար տեղ կայ՝ պատմութեան աղբանոց, ու ձեւ՝ պատմութեան դատաստան։
- Մարդիկ պիտի հասկանան՝ 2018 թ․մայիսի 8-ից մեզ հետ ինչ կատարւում է, դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է։ Իր խասեաթն է՝ բորշը սարքում է, յետոյ տալիս է, որ ժողովուրդը, նախկին նախագահներն ուտեն էդ բորշը։
- Ակնյայտ է, որ հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը դէմ է Նիկոլ Փաշինեանին։ Նա էլ, որպէսզի ծածկի նոր սպասւող աղէտը, թոշակների չբարձրացումը, հարկերի բարձրացումը, տրանսպորտի թանկացումը, գոյքահարկն ահռելի չափերով աւելանալը, սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, փորձում է նոր տեսարաններ ապահովել։
- Իմ ու Նիկոլի մէջ 2020 թ․ հոկտեմբերի 19-ին շատ կարճ շփում է եղել։ Երբ ինքը փորձեց պարտութեան մեղքը գցել բանակցային վատ ժառանգութեան վրայ, ես նրան ասացի՝ մենք քեզ թողել ենք 42000 քկմ-անոց 2 հայկական պետութիւն՝ Արցախ եւ Հայաստան։ Դո՛ւ մտածիր՝ ինչ ես թողնելու քեզնից յետոյ։ Նրա կառավարման 6.5 տարւայ ընթացքում մենք ունենք կորսւած, հայաթափւած Արցախ ու օկուպացւած Հայաստան։
- Նախկինացաւ է կպել․ ուզում էիր անկում ապրած ռէյտինգը փրկել տեսարաններով, շոուներով։ Դժբախտաբար, մանիպուլիացիայի են ենթարկւում շատ քաղաքացիներ։
- Այ տնաքանդ, եթէ դու ասում ես՝ բանակցութիւնները սկսել ես քո սեփական կէտից, причем тут նախորդ բանակցութիւնները։ Բա եթէ դու գիտէիր՝ Արցախը յանձնւած է, տղեդ ինչի՞ էր ծառայում Արցախում, կինդ էլ «Էրատօ» անունով ջոկատ կազմում, որ Արցախը պաշտպանի…
- Նիկոլ, եւ, ի վերջոյ, պատասխա՛ն տուր, եթէ Արցախը յանձնւած էր, 5000 երեխու գլուխը ինչի՞ կերար։ Արա՛, 5000 դրամ չես, է, փուռը տւել, 5000 կեանք ես մարել, 5000 տղու ես սպանել, այն դէպքում, երբ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարաւորութիւն կար։
- 5 տարի է՝ դու ես իշխանութեան, էդ դու չպիտի հարցեր տաս, էդ մե՛նք քեզ պէտք է հարցեր տանք։ 120000 արցախցի ես բռնագաղթւած սարքել։ Բա որ Արցախը յանձնւած էր, կինդ ինչո՞ւ էր Մեհրիբան Ալիեւային հրաւիրում մուղամ լսելու։ Հիւրը կարա՞ տանտիրոջը հրաւէր անի։ Բա որ նախկինում Ադրբեջանին էր տրւած Ղարաբաղը, արցախցիներն ինչի՞ էին առաջ իրենց տանը Նոր տարի անում, հիմա՝ Հայաստանի վարձած տներում։
- Խաղաղութեան պայմանագիր չկա՛յ։ Ի՞նչ խաղաղութիւն, եթէ Ալիեւը մի քանի օր առաջ 4 նոր պահանջ առաջ քաշեց ու յայտարարեց, որ վերջերս Կազանում Նիկոլը համաձայնել է դրանք կատարել:
- Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանի համար հազարամեակի ամանորեայ նւէր է։
- Բա եթէ Արցախը տւած էր, ո՞նց էր 2020 թ․ պատերազմից յետոյ Ֆրանսիայի Սենատը ճանաչում Արցախի անկախութիւնը, Նիկոլն էլ իր ֆէյսբուքեան էջում շնորհակալութիւն էր յայտնում Ֆրանսիային ու ասում՝ Արցախի անկախութիւնն այլընտրանք չունի։
- 2023 թ․ յունիսի 10-ին Ժոզէպ Բորէլը՝ ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավարը, Նիկոլի սիրած եւրոպացի պաշտօնեան, ասաց՝ «Նիկոլ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։
- Սերժ Սարգսեանի ստորագրութիւնը դրւած է Շուշիի ազատագրութեան, հրադադարի հաստատման փաստաթղթերի տակ։ Նիկոլի ստորագրութիւնը դրւած է 2020 թ․ նոյեմբերի 9-ի՝ պատերազմում պարտութեան փաստաթղթի ու 2022 թ․ հոկտեմբերի 6-ի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ Պրահայի փաստաթղթի տակ։
- Քանի որ Նիկոլ Փաշինեանը՝ որպէս իր քաղաքական կնքահայր, ընտրել է Ռեջեբ Թայիբ Էրդողանին, ուզում է ասել, որ Հայաստանը վերածելու է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի։ Դրա համար էլ Ալիեւն ասում է՝ Հայաստանը պիտի բանակցի իր քարոզչական փուչիկի՝ «Արեւմտեան Ադրբեջանի» համայնքի հետ։ Բա առաջ ինչի՞ չէր Ալիեւը նման բաներ ասում, ինչո՞ւ էր 30 տարի լացում, որ Ադրբեջանի 20%-ը գրաււած է։
- Նիկոլ Փաշինեանն ահաւոր նեարդայնացած է։ Նա խառնւած է իրար։ Իմ քաղաքական հոտառութիւնն ինձ յուշում է՝ սա պատրաստւում է մի վատ բանի։ Բան են դէմ տւել, էլ տեղ չունի կռուտիտի։ Ընկել են յետեւից։ Էս իր լայւերը, ընտանեկան տիկտոկները դրա մասին են խօսում։
- Նիկոլի իւրաքանչիւր թիմակից արդէն ունի խորը վախ ու կասկածանք Նիկոլ Փաշինեանի հանդէպ։ Իրենք լաւ գիտեն, որ այն, ինչ կատարւեց Յովիկ Աղազարեանի եւ Յակոբ Ասլանեանի հետ, մի օր իրենց հետ է կատարւելու։ Ես մի անգամ ՔՊ-ական մի արդէն նախկին պաշտօնեայի ասել եմ՝ Նիկոլը բոլորիդ օգտագործելու է ու ռասխոդ տայ։ Տէնց էլ եղաւ։ Մի տարի յետոյ հանդիպեցի նոյն մարդուն, ասաց՝ դու ճիշտ էիր, ես՝ սխալ։
- Նիկոլը ցայտնոտի մէջ է։ Ինքը հասկանում է՝ ժողովուրդը կարող է Ղարաբաղի համար բողոքի դուրս չգալ, բայց գրպանին կը պար՝ դուրս կը գան։ Դրա համար էլ հիմա փորձում է տեսարաններ ապահովել։ Բայց ինչպէս Սունդուկեանի հերոսն է ասում՝ «մինք էդ պարը չինք պարում»։ Ինքը նէնց ինքնախոստովանական ցուցմունքներ է տւել, որ ոչ մի փաստաբան իրեն չի կարողանալու փրկել։ Մարդը կանգնել, Անկախութեան հռչակագրի դէմ ցուցմունք է տւել, ասում է՝ մենք պրոբլեմ ունենք Հռչակագրի հետ։ Նման բան մէկ էլ Ալիեւն է ասում։
- Ամենաշատ քանակը, որ ադրբեջանցիներն ապրել են Հայաստանում, 1979 թ․ մարդահամարի արդիւնքներով՝ 169000 էր։ Նիկոլ, ի՞նչ 300000-ի մասին է խօսքը։ 1989 թ․ մարդահամարի տւեալներով աւելի քիչ են եղել՝ 89000։ Եթէ մեր քաղաքացիներին թւում է, թէ ինչպէս Սովետի ժամանակ, ադրբեջանցիները կանաչի ու պոմիդոր են ծախելու, մենք էլ ապրելու ենք, սխալւում են։ Բոսնիական պատերազմի առիթը հարսանիքն էր, էդպիսի առօրեայ վէճով սկսւեց պատերազմը։ Կը բերեն, կը լցնեն, մի օր մի ադրբեջանցի թարս կը նայի մի աղջկայ, հայերի մէջ մի թասիբով տղայ կը պաշտպանի, 2 ապտակ կը տայ, Ալիեւը կասի՝ մեր ժողովրդին վտանգ է սպառնում, ու զօրքերը կը մտցնի Հայաստան։
- Ադեկւատութեան խնդիր կայ։ Ալիեւը խօսում է ուժից, սա՝ խաղաղութեան խաչմերուկից։ Եթէ Նիկոլը մնայ, Հայաստանը դառնալու է մի հատ մեծ թուրքական շաուրմայանոց։
- Ես պատերազմի կոչ չեմ անում, դիմադրութեան կոչ եմ անում։ Ի՞նչ է, 2020 թ.-ից յետոյ Թուրքիայի ու Ադրբեջանի յաւակնութիւնները մեր նկատմամբ փոխւե՞լ են։
- Այ տղայ, որ Ալիեւը վրեդ յարձակւի, Էրդողա՞նն է քեզ օգնելու։ 100 տարի առաջ էլ տէնց մտածողներ կային։ Ուզում է գլխներիս Ալեքսանդրապոլի պայմանագիր-2 սարքի։
- Եթէ մենք ունենայինք նորմալ կառավարում, Իրան-Ռուսաստան կնքւելիք նոր պայմանագիրը կարող էր մեզ համար մեր մէջքն ուղղելու շանս լինել։ Հայաստանն այս տարածաշրջանում 2 բնական դաշնակից ունի, բայց ոչ մէկի հետ չի կարողանում աշխատել։
- Այ տգէտներ, Շարմազանովն էն տղեն ա, որ 2020 թ․պատերազմի սկզբին առաջինն է կոչ արել համախմբւել պետութեան ու իշխանութեան շուրջ։ ՀՀԿ-ն արեց նման յայտարարութիւն։ Ընդդիմութիւնը, բացի բանակի ու պետութեան կողքը կանգնելուց, ձեզ նման թայֆաբազութեամբ չի զբաղւել։ Հէնց ընդդիմութիւնն ակտիւանում է, սրանց ծպտունը չի լսւում։ Պատերազմը դուք էք բերում, դուք էք Ալիեւի հետ պայմանաւորւում, իրար հետ տալիս-առնում։
- Նիկոլ, Պետրոս Ղազարեանի մօտի հարցազրոյցդ ի՞նչ եղաւ պատերազմից մի օր առաջ։ Բա ինչի՞ Ադրբեջանը ներսից չես պայթեցնում, ասում էիր՝ նէնց բացայայտումներ կանես, որ Ադրբեջանը ներսից կը պայթի: Ինչի՞ ես կուռկուռի ձագ դարձել։
- Նիկոլ Փաշինեանը չարիք է։ Ամէն տարի երանի ենք տալիս նախորդ տարուն։ Միւս տարի էս տարւան ենք երանի տալու։ Եթէ մնաց, մեր ժողովրդի գլխին նորանոր փորձանքներ են գալու։
- Մենք՝ հանրապետականներս, քաղաքական հետապնդումներից վախեցող չենք, կարեւորը՝ Հայաստան մնայ։ Ազգային ուժերի խնդիրը պէտք է լինի կարողանալ եղածը պահել, բայց առանց Նիկոլի։ Պէտք է աշխատել, ունենալ քայլերի յաջորդականութիւն։ Բայց դրա համար պէտք է լինի նաեւ աշխարհաքաղաքական միջավայր։ Հայ ժողովուրդը պիտի հասկանայ՝ սա Հայաստանի լինելիութեան խնդիրն է։ Պէտք է լինի կոնսենսուս առ այն, որ Նիկոլ Փաշինեանով Հայաստանի Հանրապետութիւն չի լինելու։
- Դուք պատկերացնո՞ւմ էք՝ Սերժ Սարգսեանը հարցազրոյցում ասեր՝ SMS եմ գրել ԲԴԽ նախագահին, խնդրել եմ, որ դուրս գա պաշտօնից, ի՞նչ կանէին միջազգային կառոյցները… Սրանից էն կողմ կոռուպցիա կա՞յ։ Սա Սահմանադրութեան եւ ժողովրդավարութեան բռնաբարում է։