Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքւի դատարանն անտեսել է Ռուբէն Վարդանեանի պաշտպանի բողոքը

«ԱԼԻՔ» – Բաքւում Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի դէմ շինծու դատական ​​նիստի ժամանակ Վարդանեանի փաստաբանը բողոք է ներկայացրել դատարանի կազմի դէմ՝ յայտարարելով, որ դատաւորները շահագրգռւած են Արցախի նախկին պետնախարարի քրէական հետապնդմամբ, հետեւաբար այս կազմով արդար դատաքննութիւն լինել չի կարող։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները։

Դատարանը, սակայն խորհրդակցական սենեակից վերադառնալով, յայտարարել է, որ չի քննարկել Վարդանեանի պաշտպանի բողոքը։

Ռուբէն Վարդանեանի դէմ շինծու գործերով յաջորդ դատական նիստը կը կայանայ փետրւարի 13-ին։

Ռուբէն Վարդանեանը մեղադրւում է պատերազմ վարելու, ահաբեկչութեան, խոշտանգումների եւ այլ ծանր յանցագործութիւնների մէջ։

Related Articles

Back to top button