ՄիջազգայինՔաղաքական

Տիմոֆէյ Երմակով. «Արեւմուտքի հետ ինտեգրումը միշտ յանգեցնում է քաղաքացիական պատերազմի կամ տարածքների կորուստների»

«ԱԼԻՔ» – Alpha News-ի հետ զրոյցում ռազմական թղթակից Տիմոֆէյ Երմակովը նշել է, որ նախկին Խորհրդային Միութեան երկրների՝ Արեւմուտքին ինտեգրւելու ցանկութիւնը դեռ ոչ մէկին օգուտ չի տւել։

«Մենք կողմ ենք աւանդական արժէքներին, իսկ մեր աւանդական արժէքները կայանում են նրանում, որ մենք լիակատար չէզոքութիւն ենք պահպանում վերահաս խնդիրների նկատմամբ։ Եթէ յիշում էք, ապա ուկրաինական սցենարը հէնց այդպէս էլ սկսւեց: Իմ կարծիքով՝ տրամաբանական է ընդհանրապէս նայել, համեմատել, թէ ինչ է կատարւում, բայց, ցաւօք, մարդիկ տրամաբանութիւնը չեն օգտագործում, երբ խօսքը վերաբերում է պետական յեղաշրջումներին, գունաւոր յեղաշրջումներին եւ այլն, թէեւ արժէր տրամաբանել։

Ուկրաինայում եւ Վրաստանում միշտ ցանկութիւն է եղել անդամակցել Եւրամիութեանը, կամ ինչ-որ Արեւմտեան ինտեգրում, իսկ յետոյ այնտեղ սկսւում է քաղաքացիական պատերազմ կամ պատերազմ տարածքների կորստով։ Ըստ էութեան, Հայաստանն արդէն անցել է դեռեւս երկու կէտ։ Ի դէպ Հայաստանի իշխանութիւնները նախ որոշում կը կայացնեն, յետոյ մարդկանց կը հարցնեն։ Դա ժողովրդավարութի՞ւն է: Տեսականօրէն պէտք է գոնէ ինչ-որ պլեբիսցիտ կամ հանրաքւէ անցկացնել։

Ինչ վերաբերում է մեր մօտեցմանը, ես այնպէս եմ հասկանում, որ 1991-ին, երբ հսկայական երկիրը կործանւեց, այդ ժամանակ կուլիսներում ինչ-որ պայմանաւորւածութիւններ են ընդունել այն մասին, որ չենք միջամտում այժմ արդէն անկախ պետութիւնների քաղաքականութեանը, որոնք նախկինում Խորհրդային Միութեան մաս էին կազմում։ Մենք շատ լաւ տեսնում ենք, թէ ինչի է դա յանգեցրել Ուկրաինայում։ Հիմա երկու կողմից էլ ռուս մարդիկ են զոհւում, բայց դրա վերջը չի երեւում, չնայած Թրամփի բոլոր յայտարարութիւններին եւ այլն»,- նշել է Երմակովը։

Related Articles

Back to top button