ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յայտարարել է, որ հիասթափւած է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների վերաբերեալ Կիեւի դժգոհութիւնից

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափեցնող է համարել այն, որ Կիեւը դժգոհ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուկրաինական ճգնաժամի կարգաւորման բանակցութիւններից։ Հաղորդում է CNN-ը:

«Ես շատ հիասթափւած եմ: Գիտէք, նրանք (ուկրաինացիները-ԽՄԲ.) նեղւած են, որ տեղ չունեն (բանակցութիւնների սեղանի շուրջ-ԽՄԲ.)։ Նրանք երեք տարի ունէին այդ տեղը։ Եւ դրանից շատ առաջ ամէն ինչ կարելի էր կարգաւորել շատ պարզ»,- նշել է Թրամփը։

«Կիսատ-պռատ բանակցողը կարող էր այս հարցը լուծել տարիներ առաջ, եւ ես կարծում եմ՝ առանց մեծ տարածքներ կորցնելու եւ կեանքեր եւ քաղաքներ կորցնելու, որոնք պարզապէս աւերակների մէջ են»,- յաւելել է նա։

Թրամփը Ռիադում կայացած ռուս-ամերիկեան բանակցութիւնները շատ լաւ է անւանել։ Նա ասել է, որ իր վստահութիւնն Ուկրաինայում կարգաւորման հարցում ամրապնդւել է:

Լրագրողները նրան խնդրել են խօսել Սաուդեան Արաբիայում տեղի ունեցած հանդիպման մասին եւ արդեօք նա աւելի վստահ է դարձել բանակցութիւններից յետոյ ուկրաինական ճգնաժամի կարգաւորման գործարքի կնքման հարցում։

«Ես շատ աւելի վստահ եմ, դրանք (բանակցութիւնները-ԽՄԲ.) շատ լաւն էին», – ասել է նա:

Related Articles

Back to top button