Գեղամ Մանուկեան. ««Ժողովրդավարութեան բաստիոնի» նոր խայտառակութիւնն է սա»

«ԱԼԻՔ» – Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
Նոր եմ դուրս եկել Երեւան քաղաքի ՁՊՎ-ից (յայտնի՝ ԿՊԶ), ուր երէկւանից (մարտի 1-ից-ԽՄԲ.) պահւում եմ հայկական ֆուտբոլի երկրպագու եւ FAF շարժման 9 անդամներ, որոնց կարմիր բերետաւորներն անհամաչափ, իրենց համար արդէն սովորական բռնի ուժ կիրառելով բերման էին ենթարկել մարզադաշտում բողոքի օրինական ակցիա կազմակերպելու համար։ Տեսանիւթերում էլ յստակ երեւում է ակցիայի խաղաղ բնոյթը։
Բայց սրանց իշխանութիւնը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։
Հանդիպեցի բոլորին, ովքեր այդ պահին մեկուսարանում էին (մի մասը Շենգաւիթի քննչականում հարցաքննութեան էր)։
Համոզւած էին իրենց քայլերում, գիտէին, որ ճիշտ են իրենց գործողութիւններում։
Ամէն մէկը իր գործում կայացած մասնագէտ։
«Ժողովրդավարութեան բաստիոնի» նոր խայտառակութիւնն է սա։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը: