ԻրանՔաղաքական

«Ֆարս»-ի արձագանգը Deutsche Welle-ի պնդումներին. «Բուշեհրի ատոմակայանի հասոյթով եւս երկու նոյնանման ռէակտոր կարելի է կառուցել»

«ԱԼԻՔ» – «Ֆարս»-ը Deutsche Welle-ի «Բուշեհրում ատոմային էներգիայի արտադրութեան համար միլիարդաւոր դոլարների կորուստներ են եղել» վերնագրով լուրին արձագանգելով նշել է, որ Բուշեհրի ատոմակայանն արտադրած էլեկտրաէներգիայով հասցրել է  գոյացնել  երկու համանման ատոմակայանների կառուցապատմանը հաւասար եկամուտ:

Աղբիւրի համաձայն Բուշեհրի ատոմակայանի կառուցապատման ծախսերը 4 միլիարդ դոլար է գնահատւում, այնինչ այս էլեկտրակայանը վերջին 11 տարում արտադրել է 8 միլիարդ դոլարին համարժէք էլեկտրաէներգիա։

Լրատւամիջոցը յաւելել է, որ այն բանից յետոյ, երբ գերմանացիները հրաժարւեցին Բուշեհրի ատոմակայանի շինարարութիւնից, իրանցի փորձագէտները ռուսների օգնութեամբ վերանախագծեցին եւ աւարտին հասցրեցին շինարարական աշխատանքները: Իսկ Բուշեհրի ատոմակայանն արդէն Իրանի ընդհանուր հոսանքացանցին միացաւ  2013 թւականի հոկտեմբերին։

Բուշեհրի ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրութիւնը 11 տարում հասել է 68,353 միլիոն կվտ/ժամի, եւ այս ժամանակաշրջանի 70 տոկոսն այս էլեկտրակայանը վառ է պահել աւելի քան 8 միլիոն քաղաքացու տան լոյսը:

«Ֆարս»-ը յաւելել է, որ թէեւ Իրանը Արեւմտեան Ասիայի (իսլամական) առաջին երկիրն է, որը կառուցել է ատոմակայան, սակայն այդ գործընթացը դանդաղեց 90-ականներից յետոյ։

Էներգետիկ փորձագէտ Մոհամմադ Էթեմադին մատնանշել է, որ ատոմակայանի շինարարութիւնը երկարաժամկէտ նախագիծ է, եւ հաշւի առնելով Իրանի էներգետիկ ճգնաժամը, այս տարբերակը չի կարող կարճաժամկէտում հեռանկարով լուծումների ցանկում լինել: 

Մէկ այլ էներգետիկ փորձագէտ՝ Ալի Ղասեմին «Ֆարս»-ին յայտնել է, որ Իրանն կանգնած է գազի մատակարարման եւ էլեկտրաէներգիայի պակասի խնդրի առաջ, եւ այդ  խնդրի միակ տրամաբանական լուծումը կանաչ էներգիան է, կամ ինքը՝  ատոմակայանը: Իսկ կառուցապատմանն անհրաժեշտ ժամկէտը կարելի է կրճատել ժամանակակից տեխնոլոգիաներով։

Ըստ Fars-ի՝ ատոմակայանների կառուցապատման ժամկէտն այսօր կրճատւել է առաջատար երկրների ներկայացրած փոքր ռէակտորներով, որոնք հին մոդելների համեմատ կառուցւելու են երեք անգամով արագ:

Related Articles

Back to top button