Արա Պօղոսեան. «Ընտրութիւնը մերն է, թէ որ տեղում կը լինենք եւ ինչ ապագայ կունենանք»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանի ֆէյսբուքեան գրառումը.
«Թուրքիայի մասին խօսելիս, առնւազն վերջին 20 տարիների թուրքական քաղաքականութիւնը` Stratejik derinlik-ից (ռազմավարական խորք, Թուրքիայի գեոպոլիտիկ ռազմավարութեան առանցքը) մինչեւ Mavi vatan (Երկնագոյն հայրենիք, Թուրքիայի ջրային կամ ծովային ռազմավարութեան գաղափարական առանցքը), Bir millet, iki devlet-ից (մէկ ազգ երկու պետութիւն) մինչեւ համաթուրքական միութիւններ, Երիտթուրքերից ու Քեմալից մինչեւ Աբդուլլահ Գիւլ ու Դաւութօղլու, մինչեւ Ֆիդան ու Էրդողան ծառայել եւ նրանցից յետոյ էլ ծառայելու են նէոօսմանիզմի եւ թուրանիզմի գաղափարներին։
Այստեղ միակ հարցը այն է, թէ մենք ունե՞նք սրան հակադրելու բան, թէ մեզ էլ ծառայեցնելու են հէնց այս կամ մէկ այլ կայսրութեան նպատակների։
Միանգամից ասեմ` եթէ չունես հակադրելու բան, եթէ չունես դիմադրութեան առանցք, դու ոչնչացւելու ես, որովհետեւ քո գոյութիւնից շահ չկայ թշնամիներին, իսկ քո չլինելուց կայ շահ` բաժանել կամ ստանալ քո ունեցածը։
Միանգամից ասեմ՝ միջազգային քաղաքականութեան մէջ աղաւնիներ չկան, այլ կան բորենիներ ու գայլեր մի կողմից, արծիւներ ու առիւծներ միւս կողմից, եւ ոչխարներ, որոնք առաջին երկուսի աւարն են։
Ինչպէս հասկանում էք, աշխարհում լինում են գիշատիչներ եւ մնացածը, ովքեր բացառապէս որպէս սնունդ են առաջինների համար։
Ընտրութիւնը մերն է, թէ որ տեղում կը լինենք եւ ինչ ապագայ կունենանք»: