Յովհաննէս Իշխանեան. «Դաւաճանները չեն դադարելու իրենց դաւաճանութիւնը»

«ԱԼԻՔ» – Յովհաննէս Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
Գիւմրու ընտրութիւնները գցել են զգօնութիւնը, ու պատրանք է ստեղծել, որ կարելի է պարզապէս սպասել 2026 թ. ընտրութիւններին ու հարցերն այնտեղ լուծել։
Մինչդեռ դաւաճանները չեն դադարելու իրենց դաւաճանութիւնը ու մէկ տարւայ մէջ կարող են հասցնել բազմաթիւ յանձնման ակտեր իրականացնել, որ անպայման լինի ջրհեղեղ նրանցից յետոյ, ինչպէս եղաւ Արցախում։
Ու, ընտրութիւնների յաղթանակն էլ երաշխաւորւած չի, ու թմրեցնում է յաղթանակի հանդէպ վստահութիւնը։
Պարզ է, որ Քաղաքացիական պայմանագիրը մինչեւ հիմա հողի վրայ միջանցքը եւ Երեւանը չի տւել, որովհետեւ ուրիշների շահերի հետ չի բռնում նրա դաւաճանութիւնը, բայց մինչեւ 2026 կարող է Ալիեւի հետ այդ ուրիշներին այնքան թուլացնի, մինչեւ տան, ոնց որ եղաւ Արցախում։
Այս իրավիճակում, անկախ նրանից, թէ քանի դաւաճանութիւն է նրանց մօտ ստացւել եւ քանիսը հնարաւոր չի եղել կանխել, անհրաժեշտ է, որ հիմա հայեացքներս ուղղենք դաւաճանութեան խոցելի վայրեր, հարկ եղած դէպքում մեկնենք այնտեղ ու նորից փորձենք կանխել ու նորից փորձենք ՔՊ-ին վերացնել։