Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աննա Գրիգորեան. «Ադրբեջանի բոլոր հնարաւոր պահանջներն այս ընթացքում իրականացւել են, բայց պահանջների վերջը չկայ»

«ԱԼԻՔ» – Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը Ադրբեջանի կողմից վաղուց հնչեցւած պայման է խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար, եւ Անթալիայի դիւանագիտական ֆորումը դա ցոյց տւեց, լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Աննա Գրիգորեանը։

Նա ուշադրութիւն հրաւիրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի խօսքերի վրայ, թէ բացի գրաւոր փաստաթղթի շուրջ բանակցութիւններից, եղել են նաեւ բանաւոր նախապայմաններ, ինչի մասին կողմերը պայմանաւորւել են դեռեւս 2021 թւականին Վաշինգտոնում։

«Թէեւ Հայաստանի իշխանութիւնները խօսում են այն մասին, որ Սահմանադրութեան փոփոխութիւնը ներքին հարց է, բայց նոյնիսկ միջազգային հարթակներում արձանագրւում է, որ դա Բաքւի պահանջն է»,- ասաց Գրիգորեանը:

Լուրը հաղորդել է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button