Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Վրթանէսեան. «Չկայ խաղաղութիւն, ամէն կերպ իրավիճակը տանում են պատերազմին, եւ ամէն բան անում են, որ Հայաստանն այդ պատերազմին առաւելագոյնս անպատրաստ լինի»

Խաղաղութեան համաձայնագրի նախագծի համաձայնեցւած լինելու մասին ադրբեջանական կողմի յայտարարութիւնից ու հայկական կողմի՝ այն ստորագրելու պատրաստակամութիւն յայտնելուց յետոյ գրեթէ ամէն օր Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իրենց դիրքերի ուղղութեամբ կրակելու համար։

Հայաստանի ՊՆ-ն նոյն ինտենսիւութեամբ հերքում է ադրբեջանական կողմի այդ յայտարարութիւնները։ Ինչի՞ մասին են ամենօրեայ դարձած այս մեղադրանքներն ու հերքումները։

«Չեմ կարող ասել, թէ ինչ է նշանակում, քանի որ չգիտեմ, ով ինչքանով է խաբում։ Իսկ այն, որ այսպէս կոչւած Հայասատանի իշխանութիւններն ամէն ինչում խաբում են, դա փաստ է, այն, որ Ադրբեջանն ամէն ինչում խաբում է, դա էլ է փաստ։ Այնպէս, որ ինձ համար դժւար է երկակի խաբէութեան պայմաններում որեւէ բան  մեկնաբանել»,-Panorama.am-ի հետ զրոյցում ասաց տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Կարէն Վրթանէսեանը։

Նրա խօսքով, յստակ է մի բան, խաղաղութեան այսպէս կոչւած պայմանգիր, որը յետոյ պարզւում է՝ համաձայնագիր է, չկայ, քանի որ այն պայմանները, որ անընդհատ առաջ է քաշում Ադրբեջանը, իսկ Նիկոլ Փաշինեանը իբր դէմ է, բայց իրականում բոլորը կատարում է, ոչ թէ խաղաղութեան նախապարաստում է, այլ գալիք լայնածաւալ ռազմական գործողութիւններում Հայաստանի դիրքերի առաւելագոյն չափով թուլացելն է։

«Չկայ խաղաղութիւն, ամէն կերպ իրավիճակը տանում են պատերազմին, եւ ամէն բան անում են, որ Հայաստանն այդ պատերազմին առաւելագոյնս անպատրաստ լինի»,-ասաց Կ. Վրթանէսեանը։

Ինչ վերաբերում է Ալիեւի կողմից անընդհատ առաջ քաշւող նախապայմաններին՝ փորձագէտն ընդգծեց, որեւէ պարագայում չի նշանակում, որ դրանք վերջնական են։

«Չի նշանակում, որ եթէ այդ պայմաններով ինչ-որ տեքստի ներքոյ ինչ-որ ֆորմատով ստորագրութիւն դրւի, յատուկ չեմ օգտագործում պայմանագիր բառը, քանի որ դա խաբէութիւն է, միեւնոյն է, որեւէ երաշխիք չի լինի, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը դա չի խախտելու։ Այս պահին նրանց ռէալ գործողութիւնը Հայաստանի պաշտպանութիւնը բոլոր ճակատներով թուլացնելն է՝ սկսած պոտենցիալ դաշնակիցների հետ յարաբերութիւններից, վերջացրած զինւած ուժերի վիճակով, որոնք երկու երկրների իշխանութիւններն իրականացնում են ներդաշնակ ու համաձայնեցւած կերպով»,-ասաց Կարէն Վրթանէսեանը։

Panorama.am-ի զրուցակիցը յիշեցրեց, որ ընդամէնը երկու տարի առաջ Հայաստանում քննարկում էին Ադրբեջանի 5 պահանջ, այս պահին դրանք արդէն բազմապատկւել են։

«Այդ պահանջները կատարւեցին, այլ պահանջներ դրւեցին, հիմա դրանց թիւը հասել է 17-ի։ Քանի հայերն այս տարածաշրջանում ապում են, նորանոր պահանջներ ու ճնշումներ են լինելու, քանի դեռ իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանն է՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամակատաարը, որեւէ դիմադրութիւն չիկ լինելու»,-ասաց նա։

Panorama.am

Related Articles

Back to top button