ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Ֆրանսիայի պնդումը միանգամայն անհեթեթ է եւ անհիմն»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պնդումը «միանգամայն անհեթեթ եւ անհիմն» է համարել:

X սոցիալական հարթակում անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի այն պնդմանը, թէ իբր Իրանը գտնւում է միջուկային զէնք արտադրելու նախաշեմին, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը գրել է. «Անհիմն եւ անհեթեթ յայտարարութիւնները, զուգորդւած Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու սպառնալիքներով, ամրապնդում են այն կասկածները, որ Ֆրանսիայի քննադատական մօտեցումները կանգնած են խափանարար դերակատարութեան վերափոխւելու շեմին: Նման մօտեցումը, անշուշտ, ոչինչ չի աւելացնի Ֆրանսիայի հեղինակութեանը եւ դիրքին Եւրոպայում եւ աշխարհում»:

Յիշեցնենք, որ նախօրէին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոէլ Բարրօնը միանգամայն անհեթեթ եւ անհիմն յայտարարութիւն էր կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ՝ նշելով, թէ իբր Իրանը գտնւում է միջուկային զէնք արտադրելու նախաշեմին:

Related Articles

Back to top button