
«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարարութիւնը երէկ՝ մայիսի 4-ին, ներկայացրել է Իրանի նոր՝ «Ղասեմ Բասիր» բալիստիկ հրթիռը:
«Ղասեմ Բասիր»-ը 1200 կիլոմետր հեռահարութեամբ, պինդ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ է, որն իրականում «Շահիդ Հաջ Ղասեմ» բալիստիկ հրթիռների արդիականացւած տարբերակն է:
Իր մարտագլխիկի կառուցւածքում կատարւած փոփոխութեան արդիւնքում՝ այս հրթիռը ունակ է մանեւրելու եւ շրջանցելու հակահրթիռային պաշտպանութեան համակարգերը։
Բացի այդ, «Ղասեմ Բասիր» հրթիռը յագեցւած է ջերմապատկերային ուղղորդման համակարգով՝ թիրախին աւելի մեծ ճշգրտութեամբ խոցելու, եւ էլեկտրոնային պատերազմին դիմակայելու համար։