Իմպիչմենտն այլեւս Փաշինեանին հեռացնելու մասին չէ

«ԱԼԻՔ» – Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարեւոր գործիքներից մէկն է, որով հնարաւոր է հասնել իշխանափոխութեան, եւ այդ մասին առաջին անգամ յայտարարել եմ ես «Դիմադրութեան» շարժման երկրորդ փուլի ժամանակ։ Այս մասին 24News-ի «Յետագիծ Նարեկ Գալստեանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Հայաստան» խմբակցութեանը պակասում է 8 ձայն, որպէսզի այդ գործընթացը մեկնարկենք ու այն ներառւի ԱԺ օրակարգում։ Եթէ կայ որեւէ ուժ, կամ թեկնածու, ով որ ունի մեզ պակասող ձայների թւաքանակը, մենք պատրաստ ենք հարցը մտցնել ԱԺ օրակարգ եւ դրանից յետոյ քննարկել, թէ ինչպէս ենք անում, որ ՔՊ-ից պակասող եւս 18 ստորագրութիւն միանայ եւ խնդիրը հասցնենք յաղթական աւարտին։
Հիմա մենք դէ՞մ ենք այս գործընթացին․ սա այլեւս Նիկոլ Փաշինեանին հեռացնելու մասին չէ, այն ընդդիմադիր դաշտում դիրքաւորւելու եւ խորհրդարանական ամենամեծ խմբակցութեանը թիրախաւորելու ու այս պրոցեսն անլրջացնելու մասին է»,- իր խօսքում ընդգծել է Սաղաթէլեանը։