ՄիջազգայինՔաղաքական

Միացեալ Նահանգները եւ Կատարը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի գործարք են կնքել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը եւ Կատարը 1,2 տրիլիոն դոլարի համաձայնագիր են ստորագրել։

«Այսօր Կատարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի հետ ստորագրել է առնւազն 1,2 տրիլիոն դոլարի տնտեսական շրջանառութեան վերաբերեալ համաձայնագիր։ Նախագահ Թրամփը նաեւ յայտարարեց Միացեալ Նահանգների եւ Կատարի միջեւ աւելի քան 243,5 միլիարդ դոլարի տնտեսական գործարքների մասին, դրանց թւում՝ Boeing ինքնաթիռների եւ GE Aerospace շարժիչների պատմական վաճառքը Qatar Airways աւիաընկերութեանը»,- Նշւած է Սպիտակ տան հրապարակած պաշտօնական հաղորդագրութիւնում։

Այսպիսով, Qatar Airways-ը կգնի 210 ժամանակակից Boeing 787 Dreamliner եւ Boeing 777X ինքնաթիռներ՝ 96 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Միաժամանակ, համաձայնագիրը ստորագրելուց յետոյ Թրամփը յայտարարել է, որ գործարքը վերաբերում է 200 միլիարդ դոլարով աւելի քան 160 ինքնաթիռ գնելուն։ Բացի դրանից, Կատարը ամերիկեան General Atomics ընկերութիւնից 2 միլիարդ դոլարով ութ MQ-9B երկար տեւողութեան անօդաչու թռչող սարքեր կը գնի։ Միապետութիւնը միաժամանակ ամերիկեան Raytheon կորպորացիայից 1 միլիարդ դոլարով անօդաչու թռչող սարքերի դէմ պայքարի սարքաւորումներ կը գնի։

Միացեալ Նահանգները եւ Կատարը համաձայնութեան են եկել ամրապնդել իրենց երկկողմ ռազմական յարաբերութիւնները եւ հնարաւոր է՝ ներդնել աւելի քան 38 միլիարդ դոլար։ Այդ գումարի մի մասը կուղղւի Կատարում տեղակայւած՝ Մերձաւոր Արեւելքում ամենախոշոր Ալ Ուդէյդի աւիաբազային:

Related Articles

Back to top button