
«ԱԼԻՔ» – «Իրանական հզօր ազգը մինչեւ արեան վերջին կաթիլը կը դիմադրի նրանց դէմ, ովքեր կը փորձեն տնօրինել իր ճակատագիրը»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով երէկ՝ յունիսի 28-ին, Իսրայէլի ագրեսիային զոհ գնացած զինւորականների, միջուկային գիտնականների եւ խաղաղ քաղաքացիների յուղարկաւորութեան արարողութեանը ժողովրդի միլիոնանոց մասնակցութեանը:
«Իրանական մեծ ժողովուրդը կրկին աշխարհին ցոյց տւեց իր զարմանալի ուժն ու դիմացկունութիւնը:
Հայրենասէրների փոթորկած ալիքներըը, որոնք փողոց էին դուրս եկել՝ յարգանքի տուրք մատուցելու զինւորական հրամանատարներին, գիտնականներին եւ քաղաքացիներին, այդ թւում՝ անմեղ կանաց եւ երեխաներին, որոնք դաժանօրէն սպանւեցին իրսրայէլական երկչոտ ռեժիմի ձեռքով, ունէին յստակ ուղերձ. իրանական հզօր ազգը մինչեւ արեան վերջին կաթիլը կը դիմադրի նրանց դէմ, ովքեր կը փորձեն տնօրինել իր ճակատագիրը:
Ի տարբերութիւն թոյլ եւ տկար իսրայէլական ռեժիմի, մենք երբեք չենք թաքցնում մեր կորուստները. մենք հպարտանում ենք մեր նահատակներով, քանի որ նրանք մեր ուղեցոյց փարոսներն են:
Վստահ եղէք, իւրաքանչիւր զոհւած սպայի կամ գիտնականի փոխարէն հարիւրաւոր մարդիկ են հերթագւած՝ նրանց փոխարինելու համար»,- գրել է Արաղչին: