ՄիջազգայինՔաղաքական

Ծայրայեղ լարւածութիւն՝ ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում

«ԱԼԻՔ» – Ռուս-ադրբեջանական յարաբերութիւնները ծայրայեղ լարւած են:

Մոսկւայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը աւելի քան մէկ ժամ անցկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնում: Այս մասին յայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեսպանը նախարարութեան շէնքից դուրս է եկել եւ որեւէ մեկնաբանութիւն չի տւել լրագրողներին։

Ռուսաստանի ԱԳ նախարարութիւնն աւելի վաղ յայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրաւիրւելու է Բաքւի ոչ բարեկամական գործողութիւնների եւ ռուս լրագրողների անօրինական կալանաւորման կապակցութեամբ։

Յիշեցնենք, որ յունիսի 30-ին Ադրբեջանի իրաւապահները ներխուժել են Բաքւում «Սպուտնիկ-Ադրբեջան» գործակալութեան գրասենեակ եւ խուզարկութիւններ են անց կացրել: Ձերբակալւել է 7 մարդ, այդ թւում՝ խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտաւիխը եւ գլխաւոր խմբագիր Եւգենի Բելոուսովը:

Աւելի ուշ, ձերբակալւել եւ դաժան ծեծի են ենթարկւել նաեւ Բաքւում աշխատող ռուսաստանցի ՏՏ ոլորտի մասնագէտներ եւ գործարարներ:

Փոխարէնը՝ Ռուսաստանում ձերբակալւել է Lukoil ընկերութեան խմբի ուրալեան մասնաճիւղի ղեկավար, ադրբեջանցի Ախմեդ Գաջիեւը, Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին, Վորոնեժում բիզնես ոլորտի յայտնի ներկայացուցիչ, գործարար Իւսիֆ Խալիլովը եւ այլ անձինք:

Related Articles

Back to top button