Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ահաբեկչութեան կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանէ եղել են անհիմն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ յուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազատ են արձակւել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալւած անձանցից հինգը։

Նրանցից որեւէ մէկի նկատմամբ մինչ այս պահը որեւէ մեղադրանք չի առաջադրւել՝ իրաւական հիմքերի բացակայութեան պատճառով։

Աւելի վաղ երկու ամսով կալանաւորւել է տասնութամեայ Անդրանիկ Չամիչեանը, ում մօտ յայտնաբերւել էին բացառապէս օրինական եւ սթրայքբոլ խաղի համար նախատեսւած պարագաներ։

Ձերբակալւածներից մէկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում աւելի ուշ յայտնաբերւել էր մէկ նռնակ, նոյնպէս կիրառւել է երկամսեայ կալանք։ Ուշագրաւ է, որ այս դէպքում մեղադրող կողմը հրաժարւել է ահաբեկչութեան կազմակերպման մեղադրանքից, եւ քաղաքացին կալանաւորւել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։

Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպէս արձանագրել էինք մեր նախորդ յայտարարութիւններում, ահաբեկչութեան կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանէ եղել են անհիմն։ Կրելով բացայայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել եւ ահաբեկել հանրութեանը։

Շինծու այս քրէական գործերի բոլոր մանրամասները հանրութեանը ներկայացնելու նպատակով, երկուշաբթի՝ յուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում (Հանրապետութեան 30) կը կազմակերպւի մամուլի ասուլիս՝ գործով ներգրաււած փաստաբանների մասնակցութեամբ։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Related Articles

Back to top button