ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վելայաթի. ««Զանգեզուրի միջանցք»-ը ամերիկեան նախագիծ է՝ Ռուսաստանին եւ Իրանին ճնշելու համար»

«ԱԼԻՔ» – Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին շէյխ Սաֆի ադ-Դին Արդեբիլիի յիշատակի արարողութեան կապակցութեամբ յղած իր ուղերձում անդրադարձել է նաեւ Ադրբեջանի Հանրապետութեանը եւ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող հարցերին. Տեղեկացրել է «Թասնիմ»-ը: 

Ուղերձում նա ընդգծել է, որ Իրանի թշնամիները, մասնաւորապէս համաշխարհային սիոնիզմը եւ ԱՄՆ-ը, վրդովւած են Իրանի ռազմավարական եւ մշակութային խորութիւնից եւ միշտ փորձել են խոցելի դարձնել մեր ազգային անվտանգութիւնը՝ թիրախաւորելով Իրանի ժողովրդի ինքնութեան հիմքերը։

«Իրանի թշնամիները, մասնաւորապէս համաշխարհային սիոնիզմն ու ԱՄՆ-ը, իրականացնում են այնպիսի ծրագրեր, ինչպիսին «Զանգեզուրի միջանցք»-ն է, որպէս մեծ աշխարհաքաղաքական նախագծերի քօղարկում։ Հիմնական նպատակը դիմադրութեան առանցքը թուլացնելն է, կտրելով Իրանի կապը Կովկասի հետ, եւ շրջափակել Իրանն ու Ռուսաստանը ցամաքով: Այս նախագիծը ոչ միայն ԱՄՆ-ի ծրագրի մի մասն է՝ Ուկրաինան Կովկասով փոխարինելու որպէս Ռուսաստանի եւ Իրանի դէմ ճնշման նոր ճակատ, այլեւ իրականացւում է ՆԱՏՕ-ի եւ որոշ պանթուրքիստական շարժումների աջակցութեամբ»,- նշւած է ուղերձում։

Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով աւագ խորհրդականը շարունակութեան մէջ նշել է. «Այնուամենայնիւ, Իրանը, այս տեղաշարժերի հէնց սկզբից, ամենաբարձր մակարդակով յստակ արտայայտել է իր դիրքորոշումը եւ հասկացրել, որ ազգային անվտանգութեան պաշտպանութիւնը Իրանի կարմիր գիծն է՝ զօրք ուղարկելով սահման եւ զսպող զօրավարժութիւններ անցկացնելով։ «Ակտիւ կանխարգելման» քաղաքականութիւնը «պասիւ արձագանքի» փոխարէն, այն խելացի ռազմավարութիւնն է, որն Իրանի Իսլամական Հանրապետութիւնն է որդեգրել»։

Related Articles

Back to top button