ՄիջազգայինՔաղաքական

Բայրամովն ու Ադրբեջանում Իսրայէլի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը

«ԱԼԻՔ» – 2025 թւականի օգոստոսի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իսրայէլի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռոնէն Կրաուսին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնից:

Նշւում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Իսրայէլի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան հարցեր, ինչպէս նաեւ տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը։

Բարձր են գնահատել երկու երկրների միջեւ համագործակցութիւնը քաղաքական, տնտեսական, առեւտրային, էներգետիկ, գիւղատնտեսական, ներդրումային, ինչպէս նաեւ անվտանգութեան ոլորտներում, ընդգծւել է, որ յարաբերութիւններն ունեն զարգացման լայն հեռանկարներ:

Related Articles

Back to top button