ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Ես Պուտինի հետ հանդիպման առաջին իսկ րոպէներից կիմանամ՝ հնարաւո՞ր կը լինի նրա հետ համաձայնութեան գալ, թէ՞ ոչ»

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ կը կարողանայ պարզել՝ արդեօք համաձայնութեան կարելի՞ է հասնել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման «հաւանաբար առաջին երկու րոպէների ընթացքում», թէ՞ ոչ։ Դրա մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Sky News-ը։
«Սա պատերազմ է, որը երբեք չպէտք է տեղի ունենար։ Սա պատերազմ է, որը չէր լինի, եթէ ես նախագահ լինէի։ Այն երբեք չէր լինի»,- կրկնել է նա։
Թրամփը յաւելել է, որ իր կարծիքով Պուտինը ցանկանում է «վերջ դնել պատերազմին»։
«Ես սա մի քանի անգամ ասել եմ, եւ յետոյ հիասթափւել եմ, քանի որ հիանալի հեռախօսազրոյց եմ ունեցել նրա հետ, որից յետոյ հրթիռներ են արձակւել Կիեւի կամ որեւէ այլ վայրի վրայ»,- ասել է նա։