ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յայտարարել է, որ Զելենսկին չի մասնակցի Ալեասկայում կայանալիք հանդիպմանը

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից յետոյ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ եւրոպացի առաջնորդներին։ Նա դրա մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է Tert.am-ը՝ BBC-ին յղումով։

«Եթէ սա լաւ գործարք է, ես դրա մասին կը պատմեմ եւրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին եւ Զելենսկուն»,- ասել է Թրամփը։

«Զելենսկին չի գայ Ալեասկա, քանի որ նա արդէն մասնակցել է բազմաթիւ հանդիպումների»,- յաւելել է Թրամփը։

Ալեասկայի գագաթնաժողովից յետոյ յաջորդ հանդիպումը պէտք է լինի Պուտինի եւ Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու եւ Թրամփի միջեւ, ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը յայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչ անել՝ երկու առաջնորդների՝ ուրբաթ Ալեասկայում կայանալիք հանդիպման ժամանակ։

Թրամփը հանդիպումը որակել է որպէս «նախնական»։ ԱՄՆ նախագահի խօսքով՝ Պուտինը իսկապէս ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Սակայն Թրամփը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդը նախկինում հիասթափեցրել է իրեն։

Նա յայտարարել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի կունենայ տարածքային որոշակի փոխանակում, եւ դա Ուկրաինայի համար ե՛ւ լաւ կը լինի, ե՛ւ վատ։

Related Articles

Back to top button