Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Փաշինեանական իշխանութիւնը գնում է բանակի աւիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մէկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետեւ դա իրեն հաւաստիացրել են Բաքւից ու Անկարայից»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանական իշխանութիւնը գնում է բանակի աւիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մէկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետեւ դա իրեն հաւաստիացրել են Բաքւից ու Անկարայից»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Փաշինեանական խաղաղութիւնն ասւածը բուտաֆորիա է, որը փորձում են լցնել խոստումներով, միջազգային յարաբերութիւններում արժէք չունեցող հաւաստիացումներով եւ ստի գերդոզաւորմամբ:

Ցանկացած բանակցային գործընթացում, միջազգային շփումներում երկրի շահերի առաջ մղման, շանտաժի չենթարկւելու եւ խաղաղութեան հասնելու կարեւոր երաշխիքը սեփական անվտանգութեան ապահովելու կարողութիւնն է:

Բանակը կրճատելով, մարտունակութիւն չապահովելով, զինւած ուժերը շարքային «կանտոռի» վերածելով Փաշինեանը երկիրը վերածում է մանրադրամի, որի պայմաններում մեր երկրի ճակատագիրը որոշւում է ո՛չ թէ ներսում, այլ դրսում»,-գրել է Աբրահամեանը։

Related Articles

Back to top button