ՄիջազգայինՔաղաքական

Իտալիան ներկայացրել է Պաղեստինի պետականութիւնը ճանաչելու իր պայմանը

«ԱԼԻՔ» – Իտալիան կարող է ճանաչել Պաղեստինի պետութիւնը միայն այն դէպքում, եթէ բոլոր իսրայէլցի պատանդներն ազատ արձակւեն, եւ պաղեստինեան ՀԱՄԱՍ խմբաւորումը զրկւի կառավարութիւնում ցանկացած դերից, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի յայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Նիւ Եօրքում ելոյթ ունենալով՝ Մելոնին յայտարարել է, որ միջազգային ճնշումը պէտք է ուղղւած լինի ՀԱՄԱՍ-ի, այլ ոչ թէ Իսրայէլի վրայ, քանի որ նա է սկսել պատերազմը եւ խոչընդոտում է դրա աւարտին՝ հրաժարւելով յանձնել պատանդներին։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Պաղեստինի պետութիւնը ճանաչել են Միացեալ Թագաւորութիւնը, Կանադան, Պորտուգալիան,  Աւստրալիան եւ Ֆրանսիան։

Related Articles

Back to top button