Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Անհնար է մշտապէս խաբել ամբողջ ժողովրդին»

«ԱԼԻՔ» ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինեանի ստրասբուրգեան ելոյթին:

Նա գրել է.

«Փաշինեանը Ստրասբուրգում անամոթաբար յայտարարում է՝ կատարել է 2021-ին տրւած խոստումները եւ յոյս ունի, որ 2026-ին կը ստանայ ժողովրդի մանդատը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցաւ 2021-ին. գործող իշխանութիւնը, ժողովրդին խոստանալով Հադրութի եւ Շուշիի դէօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւն, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրւեց ու արեց ամբողջութեամբ հակառակը:

Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տայ ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշէ՞նը տաս, թէ՞, ըստ քո յայտարարութեան, ՀՀ-ի տիրապետութեան տակ գտնւող «ադրբեջանական տարածքները» յանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրութիւնը եւ ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի։ Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետութիւն հաստատե՞ս, թէ՞ սերունդների պարտքը եռապատկես:

Վստահ եմ՝ ժողովուրդը ամէն ինչ լաւ հասկացել է արդէն եւ այլեւս քեզ մանդատ չի տալու, որովհետեւ, ինչպէս յայտնի արտայայտութեամբ է ասւած, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապէս խաբել ամբողջ ժողովրդին»:

Related Articles

Back to top button