Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Մինչ հասարակութիւնը քննարկում է 44-օրեայի դրւագներն ու փնտրում հարցադրումների պատասխանները, մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինւորականների ճնշող մեծամասնութիւնը լռում է»

«ԱԼԻՔ» – Մինչ հասարակութիւնը քննարկում է 44-օրեայ պատերազմի տարբեր դրւագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, դրա որոշումներին եւ մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինւորականների ճնշող մեծամասնութիւնը լռում է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Աւելին, նրանցից ոմանք այս իշխանութեան ստեղծած յանձնաժողով էլ գնացին կամ դրա պատրաստակամութիւնն էլ յանձնեցին, սակայն հարկ չհամարեցին դրա մասին խօսել հասարակութեան առաջ:

Լռողներից Ջալալ Յարութիւնեանին որպէս «վարձատրութիւն» բանտ ուղարկեցին, շատերը տարբեր քրէական գործերով են անցնում, սակայն թեմայից տեղեակ զինւորականներից մի քանիսն են խօսել, այն էլ` խիստ սահմանափակ չափով:

Տանը լուռ նստելու եւ բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մէկ ճանապարհ` ճշմարտութիւնն ասելու եւ որոշակի առումով մեղմելու այն խորը ցաւը, որն առկայ է հասարակութեան ներսում:

Թէ չէ իրենց ենթակայ հրամանատարներին, զօրքին իշխանութիւնն ինչում ասես չի մեղադրում, զրպարտում, վիրաւորում է, իսկ իրենք տարօրինակ լռութիւն են պահպանում` դրանով ապահովելով իշխանութեան լկտիութիւնն ու քօղարկում իրական յանցագործութիւնները»,-գրել է Աբրահամեանը։

Related Articles

Back to top button