Յովհաննէս Աւետիսեան. «Սրանց ոչ մի ձեւ չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց յետոյ, քաշւելու է ղրաղ, իսկ դուք յետոյ խնդրելու էք, որ ռուսը գայ…»

«ԱԼԻՔ» – «Հանրային կառավարման մասնագէտ Յովհաննէս Աւետիսեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հանրային հեռուստատեսութեան եթերից, ինչպէս նաեւ սոցցանցերից հնչող եւ տիրաժաւորւող անմակարդակութեանը:
Նա մասնաւորապէս գրել է.
«Իշխանութիւնը ինչքան սինլքոր կայ, տանում է հանրային եթերներ խօսեցնելու՝ մէկն առաջարկում է ընդդիմախօսներին բանտարկել, միւսն առաջարկում է ճիպոտահարել, այն միւսը քարոզում է թուրքահպատակութիւն՝ «ադրբեջանցիների եւ թուրքերի հետ շփւել եմ իրենց մէջ թշնամութիւն չկայ» շղարշով, այն միւսը, որ ընդհանրապէս փսլնքոտ է, Գարեգին Բ Կաթողիկոսի հասցէին լիքը լուտանքներ է տեղում ու սպառնում գահընկեց անել, մի փսլնքոտ էլ առաջարկում է դաշնակցութիւն եւ այլ այլախոհների փակել… դէ իրաւապահ համակարգի յօրինած ու կարած քրէական գործերի մասին լռում եմ:
Ու այս անմակարդակութիւնը անւանում են ժողովրդավարութիւն, իսկ դրա ջատագով ԱՄՆ եւ ԵՄ-ն գլխաւոր հովանաւորներն են:
Եւ արի տես՝ սրան ինչ է գալիս հակադրւելու:
Մի խումբ ասում է, թէ բա՝ «նախկինները գողեր են, ներկաները՝ անկարողներ» (ու դրած գովազդի տակ այս ոչխարաբանութիւնը տարածում են), կարեւորը սրա անունը միասնութիւն են դրել:
Այն միւսներն ասում են՝ «սովետի ժամանակ մեր պապերը գիր ու կարդալ չգիտին հազար հատ գործարան են սարքել, մենք երկուսն էլ գիտենք, բա ինչի հազար հատ գործարան չենք սարքում»…այ որ գործարաններ լինեն, թուրքը այլեւս մեր տարածքների վրայ աչք չի ունենայ, հայերի ազատութեան եւ իրաւունքների պայքարի հարցն էլ զաւոդով կը լուծւի…համա կուռ լոգիկա է:
Մանր-մունր խմբերի մի ստւար հատւածը շարունակում է նախկինների ստւերի հետ կռիւ տալ՝ չտեսնելու տալով, որ այդ նախկին կոչւած համակարգը հիմա իշխանութիւն է եւ այդ նախկին ասւածը այլեւս չկայ: Պարզ է չէ՞, մի բան, որ կոչւում է նախկին, կը նշանակի անցեալում է, չկայ այլեւս: Բայց դէ այս մարդկանց սա ոչ մի ձեւ չես բացատրի:
Այս ամէնը համեմւում է ռուսատացութեան սոուսով, մրցութիւն է՝ ով շատ չի սիրի եւ կը հայհոյի ռուսներին: Բայց չեն յիշի, որ մինչ օրս օգտւում են ռուսների սարքած ենթակառուցւածքներից, տաքանում են ռուսների տւած էժան գազով, զխտկւում են (աւելի մեղմ չի կարելի ասել) ռուսական ցորեն ու էլի լիքը ուրիշ բաներ:
Ու սրանց ոչ մի ձեւ չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին մեր տարածշրջանում ամրացնելուց յետոյ քաշւելու է մի կողմ՝ իր գործերին, իսկ դուք՝ «իդիոտներդ», յետոյ խնդրելու էք, որ ռուսը գայ ու այս անգամ ձեզ ոչ թէ տէր կանգնի, այլ ընդհանրապէս դառնաք նրա ծառան, միայն թէ թուրքի ձեռը չընկնէք:
Այս գժանոցի մէջ մի քանի այլ ուժեր էլ շարունակաբար իրար միս են կռծում, էլի նախկին անցած թեմաներով, ու սրանց էլ ոչ մի կերպ չես հանգստացնի:
Ինչ բաց թողեցի: Հա:
Այս գժանոցը խելքի բերելու լծւած հայերի իրական շահերի պաշտպաններն էլ մոռացւած բանտերում են (մեր սրբազաններն ու աջակիցները):
Իսկ ժողովրդի մի ստւար զանգւած սկսել է պատրաստւել հերթական կեր ու խումին՝ խանութները տեղ ու դադար չկայ:
…բարեւ՛, Հայաստա՛ն…»:



