ՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Բաքւի բարբարnսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցոյց տալ, որ ինքն այլեւս կարիք չունի Մոսկւայի «բարեհաճութեան»»

«ԱԼԻՔ» – «Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացւող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցութիւնը խորհրդանշական առումով տւեալ պետութեան եւ անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալութեան ու որոշակի մտերմութեան ցուցադրութիւն են Ռուսաստանի եւ դրա նախագահի հանդէպ»: Այս մասին սոցցանցի իր հարթակներում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Ռուսաստանում անցկացւած ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի բացակայութեանը:

«Այս առումով այդ գագաթնաժողովում Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայութիւնը համարեայ վերջին պահին «զբաղւածութեամբ» պայմանաւորելն, ակնյայտօրէն, լուրջ եւ իրական պատճառ չի կարող դիտարկւել։

Իրականում փաստացի քաղաքական այս բոյկոտը պայմանաւորւած է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցոյց տալ, որ նախ՝ ինքն այլեւս կարիք չունի Մոսկւայի «բարեհաճութեան», իսկ այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային եւ Արեւմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլեւս դուրս է ռուսական ազդեցութեան ուղեծրից եւ ամբողջովին ինքնուրոյն դերակատար է։

Սեփական հասարակութեան վրայ քարոզչական ազդեցութեան առումով էլ Պուտինի հետ, իբր, հաշւի չնստող կերպարով Բաքւի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հէնց իր իսկ երկրի ներսում։ Հետաքրքիր կը լինի տեսնել՝ արդեօ՞ք Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կը համարձակւի՞ շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի աւարտից յետոյ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button