Առաւօտ շուտ եկել ենք էստեղ, որ մեր տղաների շիրիմը չպղծի. զոհւածի հայրը Եռաբլուրում է

Հերթական ապուշութիւն է, որ յունւարի 27–ը որոշեցին նշել որպէս զոհւածների յիշատակի օր, որը ոչ մի բանի հետ կապւած չի։ Այս մասին յունւարի 27-ին, Եռաբլուրում News.am-ի հետ զրոյցում նշեց 44-օրեայ պատերազմում զոհւած Արման Ազատեանի հայրը՝ Վիգէն Ազատեանը։
«Առաւօտ շուտ եկել ենք այստեղ, որ մեր տղաների շիրիմները չպղծի թուրքը։ Խայտառակ վիճակ է, երեւի էլ Հայաստանում ոստիկան չի մնացել, բոլորն էստեղ են, բայց ունենք էն, ինչ ունենք։
Կարծում եմ, եթէ ոչ մինչեւ ընտրութիւններ, գոնէ ընտրութիւններում ճիշտ որոշում կայացնի ազգը։ Ոչ թէ թուրքի բենզին լցնողը, այլ իսկական հայ ազգ է»,-ասաց նա։
Անդրադառնալով Ալիեւից շնորհակալութիւն յայտնելու փաստին, Վիգէն Ազատեանն ասաց. «Այ վիժւածք, այ տականք, դրա պատասխանը դու ո՞նց ես տալու արա։ Ալիեւից ես շնորհակալութիւն յայտնո՞ւմ։ 10 տարի առաջ որեւէ մի հային այսպիսի բան, որ պատմէիր, կը հաւատա՞ր։ Երկրի նախագահը թշնամուն շնորհակալութիւն է յայտնում, որ այսքան զոհ ունե՞նք։ Մենք 30 տարի պայքարի մէջ ենք, մենք 30 տարւայ մէջ այդքան զոհ տւեցինք, որ այդ վիժւածքը շնորհակալութիւն յայտնի Ալիեւի՞ց։ Սրանց մարդ չի ուզում նոյնիսկ թուրք ասի, որովհետեւ եթէ թուրքը լինէր Հայաստանի ղեկավար, հաստատ իր պատւի համար այսպէս չէր պահի իրեն։ Սրանք անպատիւ, անհայրենիք են»։
Յիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրէնք ընդունեց, որով յունւարի 27–ը սահմանւեց Հայրենիքի պաշտպանութեան համար զոհւածների յիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնութեամբ հանդէս էին եկել ՔՊ-ական պատգամաւոր Ռուբէն Ռուբինեանն ու «Հայաստան» խմբակցութիւնից հեռացած Գեղամ Նազարեանը։
News.am



