Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Տիրադաւ Վազգէն Սրբազանը Թիֆլիսում խոչընդոտում էր, որ Թուրքիայի դեսպանատան մօտ ակցիաներ չանենք, մտերիմ էր ադրբեջանցիների հետ

Արթուր Միրզոյեանը բացայայտումներ է անում

NewDay.am-ը զրուցել է Թբիլիսիում բնակւող հասարակական գործիչ Արթուր Միրզոյեանի հետ։ Զրոյցի ընթացքում Արթուր Միրզոյեանը նոր մանրամասներ է ներկայացրել Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգէն արքեպիսկոպոս Միրզախանեանի մասին, որը, ինչպէս յայտնի է, միացել է մեզանում յայտնի տիրադաւ սրբազանններին։

«Առաջիններից մէկ մենք էինք, երբ արձագանքեցինք Հայաստանի իշխանութիւնների կողմից՝ Վեհափառի եւ Մայր Աթոռի դէմ սկսւած արշաւին, եւ Վրաստանում Հայաստանի դեսպանութեան շէնքի դիմաց անցկացրեցինք բողոքի ցոյց՝ յանձնելով նամակ դեսպանութեանը եւ կոչ անելով զերծ մնալ այս սադրանքներից։ Ուզում եմ նշեմ, որ կոնկրետ այդ բողոքի ակցիան ՀՀ իշխանութիւնների դէմ էր, իրենց կողմից վարւող այս քաղաքականութեան դէմ էր, ոչ թէ կոնկրետ դեսպանութեան կամ դեսպանի, անձնակազմի դէմ»,- ասաց Արթուր Միրզոյեանը։

«Տիրադաւների շարքում առաջնորդներից մէկը հէնց Վազգէն Միրզախանեանն է, ինչը ինձ համար շատ զարմանալի է, որովհետեւ երբ յիշում ես իր անցած ճանապարհը, երբ յիշում ես, թէ ինչ խայտառակ ձեւով է նա հեռացել թեմից, որ նոյնիսկ իր վերջին պատարագը չկարողացաւ անցկացնել, այսինքն՝ վախեցել է գալ եկեղեցի եւ անցկացնի իր վերջին պատարագը, եւ այդ մարդն այսօր խօսում, մեղադրում է այլ հոգեւորականներին՝ իբրեւ «սրբապղծութեան» մէջ։

Մեր կազմակերպութիւնը՝ «Վրաստանի հայ համայնք»-ը, 2010 թւից սկսած, միշտ իր հետ ունեցել ենք լարւած յարաբերութիւններ։ Մեր կազմակերպութեան երիտասարդական թեւը, միշտ անցկացրել է «Ջահերով երթ» Թուրքիայի դեսպանութեան առջեւ՝ ապրիլի 24-ին, եւ այդ մարդը ջանք ու եռանդ չի խնայել եւ միշտ փորձել է խոչընդոտներ ստեղծի մեզ համար, որ ժողովրդի քանակը լինի քիչ եւ այդ ցոյցը չկայանայ, ժողովուրդը չգնայ Թուրքիայի դեսպանատան մօտ… Ինքն անձամբ Պետրոսի եթերում խոստովանեց, որ բաւականին մտերիմ յարաբերութիւններ է ունեցել ադրբեջանցիների, Վրաստանում Թուրքիայի դեսպանութեան հետ»,-ասաց Արթուր Միրզոյեանը։

Թբիլիսահայ գործիչը նաեւ խօսեց Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանը, Վերնատունը՝ վերադարձւելու մասին։

«Պետրոսի հետ հարցազրոյցի մէջ ասեց՝ «իմ ամենամեծ ձեռքբերումներից մէկը եղել է, որ վերադարձւել է Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանը», բայց չգիտես ինչու ոչ մի ձայն չի հանում, թէ ում շնորհիւ է, որ մարդկանց շնորհիւ է այդ տունը վերադարձւել, այսինքն՝ ում գումարներով, ով է վերականգնել, ոչ մի անուն չի տւել, ո՛չ Ռիտա Սարգսեանին է նշել, ո՛չ Ռուբէն Վարդանեանին, ո՛չ նշել է այսօրւայ Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի անունը, այսինքն՝ այդ մարդկանց շնորհիւ է, որ այս տուն-թանգարանը վերադարձւել է Թեմին, բայց ինքը դրա մասին ոչ մի խօսք չի ասում»,-ասաց Արթուր Միրզոյեանը։

Նրա խօսքով՝ Վազգէն Միրզախանեանը ոչ միայն Վեհափառին է թիրախաւորում, այլ նաեւ ստորագրում է մի յայտարարութեան տակ, որը, ըստ էութեան, Եկեղեցին քանդելու վերաբերեալ է, որքան էլ այն կոչեն «բարենորոգման»։

«Զարմացայ, երբ կարդացի այն մարդկանց շարքում է, ովքեր մեղադրեցին Արշակ Սրբազանին իբր «սրբապղծութեան» մէջ»,-ասաց Արթուր Միրզոյեանը։

Yerkir.am

Related Articles

Back to top button