Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Այսպէս է լինում, երբ երկրի անվտանգութիւնը ստորադասւում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախաւի եղբայրութեանը»

Առաջնագիծը, ամրաշինական կառոյցները բաց են միայն իշխանական քարոզչութեան եւ ադրբեջանցիների համար։

Գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«ՊՆ-ն իր «հրապարակայնութիւնը» փաստօրէն միայն դրսի՝ ՀՀ-ի դէմ թշնամաբար տրամադրւած երկրների համար է արտայայտում։

Առաջնագիծը, այնտեղ տարւող ծառայութիւնը, ամրաշինական կառոյցները, զօրամասային կեանքը բաց են միայն իշխանական քարոզչութեան եւ ադրբեջանցիների համար։

Իսկ երբ ընդդիմադիր պատգամաւորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքշուկների, ներքին վախերի եւ անպատասխանատւութեան դրսեւորում։

Այսպէս է լինում, երբ երկրի անվտանգութիւնը ստորադասւում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախաւի եղբայրութեանը։

Առաւել եւս՝ այսպէս է լինում, երբ ընտրութիւնը կեանքի ու մահւան պայքարի է վերածւում, իսկ պետական շահը ստորադասւում է ռեժիմի նեղ թիմային առաջնահերթութիւններին»։

Այս մասին հաղորդել է 168.am-ը:

Related Articles

Back to top button