Եւրոպական Միութեան դեսպանի կանչը Ադրբեջանի ԱԳՆ Արցախահայերի վերադարձի իրաւունքը՝ Բաքւի Աքիլլեսի գարշապարը

Ադրբեջանի Հանրապետութիւնում Եւրոպական Միութեան դեսպան Մարիանա Կոյունջիչը կանչւել է Արտաքին գործերի նախարարութիւն։
Հանդիպման ընթացքում խստօրէն դատապարտւել է ապրիլի 30-ին Եւրոպական Խորհրդարանի կողմից ընդունւած բանաձեւը, յատկապէս արցախահայութեան վերադարձի իրաւունքի մասին դրոյթը, եւ այդ կապակցութեամբ միւս կողմին յանձնւել է բողոքի նոտա։
Եւրոպական Միութեան բանաձեւում Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների վերադարձի վերաբերեալ յայտարարութիւնները որակւել են որպէս լիովին անհիմն եւ դիտարկւել որպէս միջամտութիւն Ադրբեջանի ներքին գործերին։
Բացի այդ, հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերեալ պահանջները «իրաւական» տեսանկիւնից անընդունելի են գնահատւել։
Հանդիպման ընթացքում «մշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացման» վերաբերեալ պնդումները նոյնպէս որակւել են որպէս ամբողջութեամբ անհիմն եւ անընդունելի։
Վերջում ադրբեջանական կողմը կոչ է արել Եւրոպական Միութեանը խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի եւ ԵՄ յարաբերութիւններին։
Tasnim



