Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» դաշինք. Այո՛ ժողովրդավարութեանը, ո՛չ երեսպաշտութեանը. բողոքի ակցիա Բաքւում պահւող հայ գերիների ազատ արձակման, ՀՀ-ում ժողովրդավարութեան նահանջի նկատմամբ աչք չփակելու պահանջով.

«Հայաստան» դաշինքը յայտարարութիւն է տարածել.

«Այո՛ ժողովրդավարութեանը,

ո՛չ երեսպաշտութեանը

Մայիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, կը կայանայ բողոքի ակցիա Բաքւում պահւող հայ գերիների ազատ արձակման, ինչպէս նաեւ ՀՀ-ում ժողովրդավարութեան նահանջի նկատմամբ աչք չփակելու պահանջով։

Յիշեցնենք՝ մայիսի 4-ին Երեւանում կայանալու է Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում ՀՀ են ժամանել եւրոպական մի շարք երկրների եւ կառոյցների ղեկավարներ։

14։00-ին հաւաքւում ենք Կոմիտաս 1 հասցէում (Մերգելեան այգի) եւ շարժւում դէպի Մարզահամերգային Համալիր, որտեղ ընթանալու է գագաթնաժողովը։

Միացի՛ր բողոքի ակցիային, ձայն բարձրացրու ընդդէմ.

Հայաստանում ժողովրդավարութեան նահանջի,

Հայ Առաքելական Եկեղեցու դէմ յարձակումների,

Քաղբանտարկեալների առկայութեան

Պահանջի՛ր.

Ազատ արձակել Բաքւում պահւող բոլոր հայ գերիներին

Դադարեցնել հայկական ժառանգութեան ոչնչացումը

Միացի՛ր, քո ձայնը բարձրացրո՛ւ յանուն իրական ժողովրդավարութեան, խօսքի ազատութեան, ազատ, արդար, թափանցիկ ընտրութիւնների»։

Related Articles

Back to top button