ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «Իրանին յաջողւել է լուծել մի շարք հարցեր Կատարի եւ Պակիստանի շնորհիւ»

Թեհրանին, շւէյցարական Բիւրգենշտոկում կայացած քննարկումների ընթացքում Կատարի եւ Պակիստանի շնորհիւ յաջողւել է համաձայնեցնել մի շարք հարցերի լուծումներ, այդ թւում՝ նաւթի արտահանման եւ Իրանի ակտիւների ապասառեցման վերաբերեալ։ Այս մասին յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, յայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պակիստանի եւ Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիւ յաջողւել է զգալի առաջընթաց արձանագրել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Վերացւել են նաւթի եւ նաւթաքիմիական արտադրանքի արտահանման տուրքերը, հանւել է շրջափակումը, ապասառեցւել են որոշ սառեցւած ակտիւներ, ինչպէս նաեւ մեկնարկել է Իրանի վերականգնման եւ զարգացման լայնածաւալ ծրագիրը», – գրել է Արաղչին:

Related Articles

Back to top button