Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. Հայաստանը կը մնայ ՀԱՊԿ լիիրաւ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրաւունքներն ու պարտաւորութիւնները

Հայաստանը կը մնայ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) լիիրաւ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրաւունքներն ու պարտաւորութիւնները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է «Tert»-ը:

«Հայաստանն աւելի քան երկու տարի է՝ զերծ է մնում ՀԱՊԿ ձեւաչափով միջոցառումներին մասնակցելուց, ընդ որում՝ մնալով դրա լիիրաւ անդամը, որն իր վրայ է պահում բոլոր համապատասխան իրաւունքներն ու պարտաւորութիւնները», – ասել է Զախարովան։

Հայաստանի խորհրդարանը մարտին օրէնք է ընդունել Եւրամիութեանը երկրի անդամակցութեան գործընթացը սկսելու մասին, ապրիլին փաստաթուղթը հաստատել է հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանը։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ միաժամանակ ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ ԵԱՏՄ-ի մաքսային միութիւնում գտնւելը հնարաւոր չէ։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դէպքում Հայաստանը կարող է կորցնել առեւտրային արտօնութիւնները, որոնք ստանում էր Միութեանը անդամակցութեան շնորհիւ, մասնաւորապէս՝ Միութեան երկրների համար 5% միասնական ցածր սակագնային դրոյքաչափը եւ նոյնիսկ որոշ դէպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրաւունքը։

Related Articles

Back to top button