ՄիջազգայինՔաղաքական
Սենատը կողմ քւէարկեց Թրամփի ռազմական լիազօրութիւնները սահմանափակող բանաձեւին

ԱՄՆ Սենատը երեքշաբթի կողմ քւէարկեց մի բանաձեւի, որով կոչ է արւում սահմանափակել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազօրութիւնները։
Սա առաջին դէպքն է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի դէմ ընթացող պատերազմի ընթացքում, երբ Սենատը կարողացել է այս փուլ հասցնել նման բանաձեւի իրականացումը։
Աւելի վաղ ԱՄՆ Սենատը եօթ անգամ ձախողւել էր այս բանաձեւի ընդունման հարցում։
Բանաձեւի համաձայն՝ Թրամփը պարտաւոր կը լինի դադարեցնել պատերազմը, եթէ Կոնգրեսից չստանայ դրա շարունակման պաշտօնական թոյլտւութիւն։



