Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Զախարովա. ՀԱՊԿ-ի մասնակցութիւնը Ղարաբաղեան հակամшրտութեանն անհնար էր

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել է, որ ՀԱՊԿ-ի մասնակցութիւնը Ղարաբաղեան հակամարտութեանն անհնար էր։
«Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) մասնակցութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը անհնար էր, քանի որ նոյնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։
Կար մի պատմութիւն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկէք ակտիւացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ եւ ինչի՞ հետ կապւած։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցաւօք կամ բարեբախտաբար, սա իմ հարցը չէ, սա Երեւանի համար է, չէր ճանաչում ո՛չ որպէս իր սեփական, ո՛չ էլ անկախ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիւացւել։



