Հայաստան - ԱրցախՔաղաքական

Շարմազանով. «Փաշինեանի խօսքից դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրէնքը ՔՊ-ն ընդունել է յանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի»

Փաշինեանի խօսքից դուրս է գալիս, որ ԵՄին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրէնքը ՔՊն ընդունել է յանուն Պուտինի, ՌԴի ու ԵԱՏՄի։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը:

«Փաստօրէն, ըստ Փաշինեանի, ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրէնքն ընդունել է ոչ թէ ԵՄ անդամ դառնալու համար, այլ որ հանրաքւէ չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։

Փաշինեան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնողն ասել է. «Փաստացի, այդ օրէնքի ընդունմամբ, մենք հրաժարւել ենք հանրաքւէի գաղափարից։ Իսկ հրաժարւել ենք, որովհետեւ այդ հարցը դեռ հասունացած չէ:

…Այս գործընթացը դէմ չէ ՌԴ-ին, դէմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր յարաբերութիւնները ՌԴ-ի հետ, դա իսկապէս մեզ համար կարեւոր է։ Յոյս ունենք՝ ՌԴ-ի համար նոյնպէս։ Եւ մենք պէտք է հոգատարութեամբ վերաբերւենք այդ յարաբերութիւններին»։

Այսինքն Նիկոլ Վովայեւիչն ըստ էութեան հասկացնում է ՌԴ նախագահին, որ յանուն ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի ենք այդ օրէնքն ընդունել, հակառակ դէպքում 300.000 ստորագրութիւն կը հաւաքէին էն եւդոպասերները, հանրաքւէով կանցկացնէին դա ու ես էլ կը քաշւէի, դու էլ՝ պարոն Պուտին ջան։

Լուրջ եմ ասում, սէնց կրուտիտ ու մանիպուլիացիա նոյնիսկ ես չէի Նիկոլից սպասում։

Իսկ ՌԴ-ն Փաշինեանին «спасибо» ասելու փոխարէն, դրել ամբողջ օրը քննադատում է։

Չեն գնահատում էլի էս մարդու ջանքերն ուղղւած հայ-ռուսական յարաբերութիւնների ամրապնդմանը»,-գրել է նա։

Related Articles

Back to top button