Հայաստան - Արցախ

Հրանտ Միքայէլեան. «Արեւմուտքը որոշեց Փաշինեանի միջոցով Արցախը յանձնել Ադրբեջանին, Ռուսաստանն Ադրբեջանի հետ գաղտնի պայմանաւորւեց՝ չխոչընդոտել»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր քաղաքագէտ, տնտեսագէտ Հրանտ Միքայէլեանին:

  • Նիկոլ Փաշինեանի մարզային ակտիւ այցելութիւնները կարող են պայմանաւորւած լինել թէ՛ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հարցով, որի մասին շատ են խօսում վերջին շրջանում, եւ թէ՛ Փաշինեանի ցածր ռէյտինգով. դրանով նա փորձում է բարձրացնել իր ռէյտինգը: Ընդ որում, այս երկու հարցն էլ կապւած են արտաքին քաղաքականութեան հետ։ Հէնց այդ նպատակով են կատարւում մարզային այցելութիւնների այս բեմադրութիւն-շոուները։ Այսինքն՝ անպատասխանատու որոշակի PR, որն անում են թէ՛ Լուկաշենկօն, թէ՛ Զելենսկին։
  • Հայաստանում աղանդաւորական էլեկտորատն իրականում այնքան էլ մեծ չէ, բայց մեծ է դրա տեսանելիութիւնը եւ ոչ քաղաքական կշիռը: Իսկ դա ապահովում է այսօրւայ իշխանութիւնը։ Հակաեկեղեցական քարոզով այս իշխանութիւնները սկսել են զբաղւել իշխանութեան գալու հէնց առաջին օրւանից։ Ակնյայտ է, որ այս գործողութիւնները կառավարում է Փաշինեանը, խոշոր օլիգարխներին էլ տրւած է հրահանգ՝ ֆինանսաւորել աղանդաւորական կազմակերպութիւններին։ Իսկ նպատակին հասնելու համար իշխանութիւնները Հայ Առաքելական Եկեղեցուն զրկեցին դպրոցում դասաժամերից, Հայոց պատմութեան դասագրքերում եկեղեցու մասին տեղեկութիւնները հանեցին, պատմութիւնը կեղծեցին…
  • Ամանորի գիշերը Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակւեց Հ1-ով՝ Հանրային հեռուստատեսութեամբ, նաեւ այն պատճառով, որ այդ ուղերձում խօսք կար Արցախի մասին, որը տարբերւում էր այս իշխանութիւնների տեղեկատւական քաղաքականութիւնից։ Իշխանութիւնը փորձում է մարդկանց զրկել այլընտրանքից, այլ խօսք լսելու հնարաւորութիւնից։
  • Սեպտեմբերի 19-ից յետոյ այս իշխանութիւնների վարկանիշը մի փոքր աճել է, բայց դա իրենց նպատակներն իրագործելու համար բաւարար չէ, դրա համար սկսել են էլ աւելի կոշտ գործողութիւնների դիմել. ձերբակալութիւններ, քրէական գործեր, հակառուսական յայտարարութիւններ, ընդդիմութեանը Ռուսաստանի հետ կապելու վերաբերեալ յայտարարութիւններ իշխանութեան ներկայացուցիչների կողմից։
  • Հայաստանում ունենք անուղղակի կառավարում Թուրքիայի կողմից՝ Փաշինեանի դէմքով։
  • Աղանդաւորականները եւ փոքր կրօնական միաւորները, որոնք աղանդ չեն, բայց շեղւել են Հայ Առաքելական Եկեղեցուց, մրցակցութեան մէջ են Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
    Ընդհանուր առմամբ դա Փաշինեանի հակաեկեղեցական գործելաոճն է եւ միտումը։
  • «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. Հայաստանի գործող իշխանութիւնների եւ Թուրքիայի, Ադրբեջանի իրենց գործընկերների միջեւ մշտական կապ կայ։ Այսինքն՝ գոյութիւն ունեն գաղտնի բանակցութիւններ։ 2020 թւականից յետոյ ընդհանուր բանակցութիւնների սկզբունքը մնում է Ադրբեջանի առաջարկած օրակարգը, որն իրականացնում է Փաշինեանը։ Երկու տարբերակ կայ՝ կամ Փաշինեանը եւ Ալիեւը ընդհանուր համաձայնութեան են եկել, կամ, որն աւելի հաւանական է, Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են գործադրում։
  • Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ին, Փաշինեանը ոչ թէ միջանցքին, այլ միջանցք տերմինին է դէմ։ «Զանգեզուրի միջանցք» կոչւածը Թուրքիայի դարաւոր ծրագիրն է, որի նպատակն է պանթուրքական ծրագրի իրագործումը եւ ոչ թէ՝ Նախիջեւանը շրջափակումից դուրս բերելը։ Դրանով շահագրգռւած է, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, բայց որոշակի գործընթացներից յետոյ Ռուսաստանն էլ միացաւ այս ծրագրին։
  • Թուրք-ադրբեջանական տանդեմի գլխաւոր նպատակն է՝ ճանապարհը լինի եւ հեռու մնայ Հայաստանից։ Իրանը՝ հասկանալով, որ Հայաստանը չի կարող դիմադրել Թուրքիային եւ Ադրբեջանին, համաձայնել է ընդգրկւել այդ ծրագրում։
  • Ադրբեջանը Թուրքիայի հետ կապ կը հաստատի Իրանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը։ Թուրքիայի ծրագիրն է՝ անխոչընդոտ, անվերահսկելի կապ ունենալ Ադրբեջանի հետ։ Իրենց հաշւարկներով՝ Ռուսաստանի ներկայութիւնը ցանկալի չէ, բայց եթէ անգամ լինի, ապա դա պէտք է լինի ժամանակաւոր։ Արցախի օկուպացիայի նպատակը հէնց այս ճանապարհն է եղել. Սուրմալուն, Նախիջեւանը, հիմա նաեւ Արցախը գրաւեցին, մնացել է Սիւնիքը։
  • Ադրբեջանն ուզում է տիրանալ մեր ճանապարհներին, կտրի մեզ բոլորից, եւ տարածաշրջանն ամբողջութեամբ անցնի թուրքական վերահսկողութեան տակ։
  • Այսօրւայ իշխանութիւնների վարած քաղաքականութեամբ դժւար է պատկերացնել, որ Հայաստան կարող է լինել։ Աշխարհում հակամարտութիւնները վերսկսելու միտում ունեն, այս պայմաններում ակնկալել, թէ որեւէ մէկը կարող է ապահովել Հայաստանի անվտանգութիւնը՝ անհաւանական է։

168.am

Related Articles

Back to top button