Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշինեան. «Հայաստանի մասնակցութիւնը ՀԱՊԿ-ին այս պահին «սառեցւած» է»

Հայաստանի մասնակցութիւնը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցւած» է։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ France 24 հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Մեր կարծիքով՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կեանքի չի կոչւել, յատկապէս՝ 2021-2022 թւականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրութիւնից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցութիւնն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կը լինի յետոյ»,- ասել է Փաշինեանը։

Նա նաեւ յաւելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկւան»։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարաւոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկւում»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button