Արա Պօղոսեան. «Ժողովրդին այս աստիճան ո՛չ ոք չէր կարողացել ստորացնել»
Քաղաքագէտ Արա Պօղոսեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.
«Վատը այն է, որ երբ մենք ասում էինք պատերազմը չի վերջացել, նիկոլները մեզ մեղադրում էին գոյները խտացնելու, վախ տարածելու մէջ։ Ու ամէն ռազմական բախումից առաջ Նիկոլը կիսացինիկ դէմքով յայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստւում։
Հիմա էլ բան չի փոխւել, սկզբում «ժող ջանին» խաբում են ամենաստոր ձեւով, յետոյ զգուշացնում, որ կամ պիտի զոհւէք, կամ պիտի հող յանձնենք, Սահմանադրութիւն պիտի փոխենք, Ադրբեջանի տակ պիտի պառկենք, բայց խօսենք ռուսի սապոգից ազատւելու մասին։
Այսքան ցածր ո՛չ Պետենը, ո՛չ մէկ ուրիշը չէր կարող իջնել, ժողովրդին այս աստիճան ո՛չ ոք չէր կարողացել ստորացնել։
Իսկ մենք կրկին ունենք զոհ։
Իսկ ցաւակցել, զօրակցել բառերն այլեւս անիմաստ են դարձել, զրկւել բովանդակութիւնից վերածւելով հերթապահ բառերի…»: