Հայաստան - ԱրցախՔաղաքական

Զատուլին. «Հայաստանը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ»

Հայաստանի կառավարութիւնը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի կառավարութիւնը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, առիթներ է փնտրում, մի քայլին յաջորդում է միւսը, դա համապատասխանում է նրանց քաղաքականութեանը։ Կարծում եմ՝ գործը չի սահմանափակւի «Զւարթնոց»-ով։ Ինչ էլ որ նրանք հիմա ասեն, նրանք աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, յետոյ դնելու են Գիւմրիում ռազմաբազայի գոյութեան հարցը»,- ասել է Զատուլինը։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button