Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախում այսօր սկսած ռազմական ագրեսիան կարող է ընդարձակւել եւ մեծ մասշտաբներ ներառել

Ադրբեջանի կողմից այսօր Արցախում դրսեւորած վարքը պայմանաւորւած է առաջին հերթին Հայաստանի օրւայ այս իշխանութիւնների եւ միջազգային հանրութեան դրսեւորած վարքով, ովքեր լւացել են իրենց ձեռքերն ու մի կողմ են քաշւել, թողնելով Արցախն ու այնտեղ ապրող մեր հայրանկիցներին գիշատիչի երախում, -քիչ առաջ «Փաստինֆօ» լրատաւականի հետ զրոյցում ասել է Հայաստանի Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը։

Նա չի բացառում՝ Արցախում այսօր սկսած ռազմական ագրեսիան կարող է ընդարձակւել եւ մեծ մասշտաբներ ներառել։

Հարցին՝ ինչպէ՞ս պէտք է տոտալ շրջափակման պայմաններում գտնւող Արցախը պաշտպանութիւն կազմակերպի՝ թշնամու ռազմական այսօրինակ ագրեսիայի դէմ, Տիրան Խաչատրեանը պատասխանում է՝ համապատասխան քայլեր պէտք է ձեռնարկւեն. «Եթէ խախտւել են համաձայնագրի պահանջներն ու Ադրբեջանը ռազմական գործողութիւններ է սկսել, ապա համապատասխան անդրադարձում պէտք է լինի։ Այն երկիրը, որը երաշխաւոր է Արցախի եւ այնտեղ ապրող մարդկանց կեանքի եւ անվտնագութեան համար, պէտք է արագ գործի՝ ապահովելով իր երաշխաւորութեան պայմանները։ Խօսքն, իհարկէ, առաջին հերթին Հայաստանի Հանրապետութեան եւ հայաստանեան օրւայ իշխանութիւնների, յետոյ նաեւ՝ տեղում խաղաղապահ առաքելութիւն ստանձնած Ռուսաստանի Դաշնութեան մասին է»,- ասում է ռազմական գործիչը։

Հարցին՝ կը գործի՞ արդեօ՞ք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնն այս անգամ՝ պաշտպանելու Արցախի եւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգութիւնը Տիրան Խաչատրեանը պատասխանում է՝ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը Հայաստանի Հանրապետութիւնն է, եւ չնայած, որ այս իշխանութիւններով չի հարցը լուծւում, այնուամենայնիւ, եթէ ՀՀ իշխանութիւնները ստեղծւած իրավիճակում չեն պատրաստւում գործել եւ իրականացնել իրենց Սահմանադրական պարտականութիւններն, ուրեմն, պարտաւոր են անյապաղ կարգով իրենց տեղը զիջել այն մարդկանց, ովքեր դա կիրականացնեն»:

 

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button