Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ՌԴ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական էսկալացիայի կապակցութեամբ Ռուսաստանի Դաշնութիւնը կոչ է անում հակամարտող կողմերին անյապաղ դադարեցնել արիւնահեղութիւնը, դադարեցնել մարտական գործողութիւնները եւ բացառել քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերը: Այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը։

«Լեռնային Ղարաբաղում զինւած դիմակայութեան կտրուկ էսկալացիայի կապակցութեամբ հակամարտող կողմերին վճռականօրէն կոչ ենք անում անյապաղ կանգնեցնել արիւնահեղութիւնը, դադարեցնել մարտական գործողութիւնները եւ բացառել զոհերը քաղաքացիական բնակչութեան շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ճակատագրի վրայ արմատապէս ազդել է պաշտօնական Երեւանի կողմից 2022 թւականի հոկտեմբերին եւ 2023 թւականի մայիսին Եւրոմիութեան հովանու ներքոյ անցկացւող գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքոյ ստորագրւել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, ինչպէս նաեւ փոխւել է ՌԴ խաղաղապահների դրութիւնը։

ՌԴ խաղաղապահ զօրախումբը տարածաշրջանում տեղակայման պահից ի վեր բարեխղճօրէն կատարել է հրադադարի ռեժիմի պահպանման եւ ադրբեջանական ու հայկական կողմերի միջեւ շփումների ապահովման խնդիրները: Մեր խաղաղապահները հողի վրայ համակարգել են հումանիտար իրավիճակի շտկմանն ուղղւած ջանքերը, ինչպէս նաեւ աջակցել են Բաքւի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ երկխօսութեան մեկնարկին: ՌԴ խաղաղապահ զօրախումբը այս ժամերին էլ աջակցութիւն է ցուցաբերում քաղաքացիական բնակչութեանը, այդ թւում՝ բժշկական օգնութիւն, զբաղւում է տարհանմամբ ։

Այժմ գլխաւորն այն է, որ անյապաղ պէտք է վերադառնալ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանաւորւածութիւնների կատարմանը, որտեղ ամրագրւած են ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բոլոր քայլերը, դադարեցնել զինւած դիմակայութիւնը եւ անել հնարաւորը Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքների եւ անվտանգութեան ապահովման համար»,- նշւած է յայտարարութեան մէջ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button