Հայաստան - Արցախ
Փաշինեանի ելոյթն ադրբեջանական մամուլում լայքեր է հաւաքում

Փաշինեանի ելոյթն ադրբեջանական մամուլում լայքեր է հաւաքում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած որոշ շրջանակ կամայ, թէ ակամայ անում է գործողութիւններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգութեան համար: Յայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարութիւնների եւ այլնի մասին: Կառավարութեան նիստի ժամանակ նման յայտարարութիւն է արել Նիկոլ Փաշինեանը: Գրում է Yerevan.today-ը:
Վերոնշեալ յայտարարութիւնը լայնօրէն տարածւում է ադրբեջանական մամուլի կողմից՝ արժանանալով բազմաթիւ հաւանումների: