Եղցահողն արդէն չկայ, հողին են հաւասարեցնում. Մեծ Շեն գիւղը շրջափակման մէջ է, տարհանում չենք կարողանում անել. գիւղապետ
Մեծ Շեն գիւղը շրջափակման մէջ է, տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Հին Շենի գիւղապետ Դաւիթ Դաւթեանը:
«Զինադադար մեր հատւածում չկայ: Դեռ մեր գիւղի մէջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողւել է անել, բայց մեր գիւղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ… բոլորն այստեղ են: Եղցահողն արդէն չկայ, հողին են հաւասարեցրել, այնտեղ էլ մարդ չկայ: Անորոշութիւն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մէջ ենք: Գիւղից զոհեր ու վիրաւորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնեց գիւղապետը:
Նա նշեց, որ յարակից Հին Շենի առաւելութիւնն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
«Բայց հասկանում էք չէ՞ արդէն ռուսն էլ ռիսկ չի անում թոյլ տայ դուրս գանք: Մի բանը որ ասում էք՝ է, արդեն եղել է, սա վերջն էր: Սրանից էն կողմ էլ բան չկայ, չի էլ լինի», յաւելեց Դաւթեանը: