Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեան. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու»

Հայաստանի իշխանութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու։ «Դիւանագէտների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրաւէրները եւ դրանց յաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի յանձնումը աւելացրել է անվտանգութեան ոլորտի մարտահրաւէրները, Ադրբեջանը Հայաստանը կը ներկայացնի որպէս ագրեսոր, նոյնը վերաբերում է Տաւուշի գիւղերին, եւ փոխանակ Երեւանը էթնիկական զտումների մէջ մեղադրի Բաքւին, դեռ հայկական կողմին կը մեղադրեն դրանում։

Նրա խօսքով՝ չի կարելի թոյլ տալ, որ բանը հասնի անշրջելիութեան կէտին, իսկ դրա համար պէտք է ձեւաւորւի հանրային համախմբում, ամրապնդւի անվտանգութեան ոլորտը եւ վարւի ակտիւ դիւանագիտութիւն։

Ռուստամեանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բացի յարձակումներ են կատարւում Հայաստանի երկու այլ օբիեկտների վրայ, որոնցով նա հետաքրքիր է արտաքին աշխարհին, խօսքը Սիւնիքի եւ Հայկական ԱԷԿ-ի մասին է։

«Ամենագլխաւոր հարցը. կարո՞ղ ենք արդեօք պահպանել մեր ինքնութիւնը։ Ժողովրդի մէջ քարոզչութիւն է իրականացւում, որպէսզի ապացուցւի մեր իբր անզօրութիւնը։ Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիր են դրել զրկել մեզ ուժի արտաքին աղբիւրներից, իսկ Հայաստանի իշխանութիւնները չորացնում են այդ աղբիւրները ներսից։ Հենց դրանով է պայմանաւորւած անվերջ զիջումների շղթան։ Իշխանութիւնների կրածիքով՝ Հայաստանի անվտանգութեան համակարգի երաշխաւորներն են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ժողովուրդն ընդունո՞ւմ է, որ այդ դերում պէտք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նման ապագայ նա պատկերացնո՞ւմ է»,- ընդգծել է պատգամաւորը։

Նրա կարծիքով՝ եկել է ճշմարտութեան պատմական պահը, որպէսզի հայ ժողովուրդը ապացուցի իր կենսունակութիւնը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button