Ալլա Լեւոնեան. «Որպէս հայ պարտաւոր ենք այսօր լինել մեր Սրբազանի կողքին, ես նրան շատ եմ վստահում»
«ԱԼԻՔ» – Որպէս հայ պարտաւոր ենք այսօր լինել մեր պետութեան, մեր Սրբազանի, մեր եկեղեցու կողքին, որովհետեւ դարեր շարունակ երբ չենք ունեցել պետականութիւն, բոլոր օրհասական պահերին եկեղեցին է բոլորիս պահել, եւ մենք այսօր կանք:
Այս մասին մայիսի 18-ին Բագրատ Սրբազանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպումից առաջ ասել է ՀՀ վաստակաւոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնեանը:
«Ինչքան ծայրայեղ եւ օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշեց առաջնորդել այս շարժումը, եւ սա քաղաքականութիւն չէ, սա ազգային ազատագրական սրբազան պայքար է, սա մեր ինքնութեան, մեր մէջքի շտկման համար է: Ուրիշ կեանքով ենք ապրում, չենք հասկանում ինչի մէջ ենք մենք հիմա ապրում:
Իւրաքանչիւրս պարտաւոր ենք միանալ այս շարժմանը, որպէսզի կարողանանք միասնաբար կերտել մեր այսօրւայ օրը, կերտել մեր ապագան, եւ վերջիվերջոյ լինել այն հայրենակիցների կողքին, ովքեր այսօր սահմանամերձ գօտիներում ունեն դրա կարիքը:
Այս շարժումից յետոյ յոյսը կայ, մեր Սրբազանի կողքին ենք, ես նրան շատ եմ վստահում, հաւատում»,- ասել է երգչուհին: