Միքայէլ արք. Աջապահեանը՝ ՔՊ-ի մասին. «Էժանագին շանտաժիստի կերպարի մէջ է մի ամբողջ կուսակցութիւն»
«ԱԼԻՔ» – Էժանագին շանտաժիստի կերպարի մէջ է մի ամբողջ կուսակցութիւն։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յունիսի 1-ին, լրագրողների հետ զրոյցի ժամանակ Գիւմրիում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արք. Աջապահեանը՝ պատասխանելով Հայ Առաքելական Եկեղեցուն հարկելու վերաբերեալ ՀՀ իշխանութիւնների յայտարութեան մասին հարցին։
«Իրենց ողորմելիութեան վրայ եմ զարմանում, իրենց մանրութեան, փոքրութեան, փոքրհոգութեան։ Էժանագին շանտաժիստի կերպարի մէջ է մի ամբողջ կուսակցութիւն։ Էժանագին շանտաժիստ։ Ուրիշ ոչ մի բան։ Եթէ դրանով իրենք կարծում են, որ պէտք է ահաբեկեն Եկեղեցուն, ուղղակի իրենք Եկեղեցուն չեն ճանաչում եւ ցոյց են տալիս, որ իրենք այդ Եկեղեցուց չեն, այդ Եկեղեցու անդամ չեն:
Ոնց որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրը իրենց հարկ չի վճարում եւ մօրը հարկեն։ Կը լինի՞»,- նշել է արքիեպիսկոպոսը։ Նրա խօսքով՝ այս ամէնը միայն քմծիծաղ է առաջացնում։
Նա նաեւ պատասխանել է Բագրատ Սրբազանի մասին հնչած հարցին։
«Բագրատ Սրբազանը գնում է իր օրակարգով, իր սկզբունքների, իր խառնւածքի համապատասխան։ Մենք էլ չենք խանգարում, որպէսզի ինքը գնայ իր ճանապարհով եւ սատարում ենք, որպէսզի ինքը գնայ իր ճանապարհով», – ասել է Միքայէլ Սրբազանը: