Իշխան Սաղաթէլեան. «ՔՊ-ի եւ Թուրքիայի, Ադրբեջանի խօսոյթը նոյնն է, ՀՅԴ-ի մասին խօսում են նոյն բառապաշարով եւ վերաբերւում են նոյն կերպ»
«ԱԼԻՔ» – «Յստակ թիրախաւորւած է Դաշնակցութիւնը, փորձում են այս ճանապարհով խոչընդոտել կուսակցութեան գործունէութիւնը, որը չի՛ ստացւի»,- այս մասին երէկ՝ երեկոյեան ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը՝ դատարանի բակում։
Նշենք, որ երէկ՝ երեկոյեան Գերասիմ Վարդանեանին կալանաւորելու վերաբերեալ միջնորդութիւնն էր քննւում Երեւան քաղաքի Քրէական դատարանի «Աւան» նստավայրում։ Դատարանը որոշոմը կը հրապաակի այսօր՝ յունիսի 16-ին։
Անդրադառնալով ՀՅԴ Վայոց ձորի կառոյցի 12 անդամի, այդ թւում 2 կնոջ ձերբակալութեան փաստին, Իշխան Սաղաթէլեանն ասել է. «Այդ մարդիկ անազատութեան մէջ են բացառապէս նրա համար, որ դաշնակցական են ու մասնակցել են միտինգներին։ Գլխաւոր յանցագործի՝ Նիկոլի յանձնարարութեամբ միւս բանդան նման յանցագործութիւններ է անում, սակայն դա Դաշնակցութեան գործունէութեան վրայ ազդեցութիւն չի ունենայ»:
«Խնդիրը շատ պարզ է. կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրայ տապանաքար է դնելու»,- յստակեցրել է նա: